Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչ ընտրել` հայկական սերիալներ թե՞...

G.S.
Հեղինակ`
G.S.
19:35, կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ի՞նչ ընտրել` հայկական սերիալներ թե՞...

Այսօր հայ իրականության մեջ իրենց ուրույն տեղն ունեն հայկական արտադրության հեռուստասերիալները, որոնք բացարձակապես ոչ մի գնահատանքի արժանի չեն, դրանց մասին անգամ վատ արտահայտվել չես կարող, եթե վատ արտահայտվես ուրեմն ինչ որ կարծիք կա, բայց հնարավոր չէ ոչնչից ինչ-որ կարծիք ձևակերպել:

Կայարան, Ֆուլլ Հաուս, Դոմինո, Ռեստարտ 2020, Առաջնորդները . իհարկե սերիալի երկրպագու չեմ բացարձակապես, բայց այս սերիալները, բախտի չար կատակով, հաճախակի աչքովս են ընկնում և ես զարմանում եմ հայ պրոդյուսերների, սցենարիստների, ռեժիսորների, դերասանների և ընդհանրապես սերիալների վրա աշխատող թիմի վրա: Ունենալով բավականին ռեսուրսներ այս մարդիկ հայ հանդիսատեսին են ներկայացնում մի իսկական աղբ ու այդ աղբը հանդիսատեսը փորձում է մարսել ու մարսելուց հետո արդեն կախվածության մեջ է ընկնում դրանից, սերաիալարտադրողներն էլ տեսնելով որ իրենց մոտ ավելանում է ռեյտինգը, սկսում են ավելի ու ավելի վատ սերիալների արտադրությանը զարկ տալ:

Վերջերս հայ իրականությունը սկսկեց հնդկական սերիալներ ներմուծել Հայաստան ու դրանցով լցնել առօրյան: Չեմ կարող ասել որ հնդկական սերիալները շատ լավն են և արժե նայել, բայց ի տարբերություն հայկական սերիալների, հնդիկները խոսում են իրենց երկրում տիրող խնդիրների մասին, որոնք պետք է լուծել, հեռուստաէկրանից այս կողմ դու զգում ես, որ սցենարիստը սցենարը գրելուց առաջ մի հայացք է գցել իր շուրջբոլորը, տեսել է խնդիր ու այդ խնդրի հիման վրա կառուցել է գրական գործ, որի հիման վրա էլ նկարվել է բազմասերիանոց հեռուստաֆիլմ:

Ուզում եմ կոնկրետ օրինակ բերել, որպեսզի ավելի հասկանալի լինի ասելիքս . օրինակ՝ ՙԿայարան՚ հայկան հեռուստասերիալը և նույն ալիքով ցուցադրվող ՙԿնոջ ուժը՚ հնդկանան սերիալը .ամենակարևոր բանը որ պետք է լինի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ, դա գերխնդիրն է: Կայարանում բացարձակապես ոչ մի գերխնդիր չկա և սյուժեն մեզ պատմում է մի անկամ կնոջ մասին, ով դավաճանում է իր ամուսնուն, փորձելով փախչել սիրեկանի հետ, սրա շուրջ ստեղծվում են հարաբերություններ, մարդիկ են մեռնում, լացում, ողբում, հղիանում, երեխա ունենում և այլն: Միթե՞ հայ իրականության մեջ այդքան շատ են նմանատիպ կանայք, որ նրանց մասին պետք է խոսել դա դարձնել համազգային խնդիր և ցուցադրել հանրությանը: Հայ իրականությունը, հայ մարդը ամենևին այդպիսին չէ, իհարկե շատ են լինում նմանատիպ դեպքեր, բայց դրանք չեն կարող դառնալ համազգային խնդիր, քանզի հայ ժողովուրդը վեր է դրանից:
     Սերը հիանալի է երբ նրա մասին խոսում են սիրով, իսկ մեր հեռուստատեսությունները սիրո մասին չեն խոսում, սերը դարձրել են, , տրյապկա, , ու ոնց հասցնում օգտագործում են:

Հիմա ուզում եմ խոսել հնդկական սերիալի մասին: Հեռուստասերիալ, որը ունի խնդիր: Այո', չեմ վախենում ասել որ ունի, քանզի Հնդկաստանում և աշխարհի շատ երկրներում կինը առարկա է և ոչ թե մարդ, նա իրավունք չունի խոսելու, կրթվելու, աշխատելու և այլն …Սա գլոբալ խնդիր է, որին հնդիկները անդրադարձել են, փորձել են լուծում առաջարկել, փորձել են մարդկանց ինչ-որ բան ասել, փորձել են փոխել ավանդապաշտ մտածելակերպը:

Հեռուստատեսությունը մեծ ուժ է և դրա միջոցով հնարավոր է անգամ հեղափոխություն անել, հնարավոր է քաղաքակրթել ժողովրդին կամ փչացնել և հասցնել դեպի hատակը:

Միթե մեր ժողովրդի մեջ չկան այնպիսի մարդիկ ովքեր ի վիճակի կլինեն տեսնել ժողովրդի ներսում թաքնված ցավը և այդ ցավը դարձնել գրական ստեղծագործություն, որից էլ կստեղծվի սերիալ: Թող որ վատ նկարված լինի, դերասանական խաղը վատ լինի, ռեժիսորական աշխատանքը վատ լինի, դա կապ չունի, կարևորը միտքն է: Այդ ժամանակ ժողովուրդը կսկսի ոչ միայն ժամանակ սպանել, այլև ստեղծված խնդրի լուծումները փնտրել:

Հեռուստատեսությունում ասում են.
     -Ժողովրդին ինչ տաս էն էլ կուտի: -Լավ կլինի ժողովրդին առողջ ուտելիք տաք, թե չէ օրերից մի օր ժողովուրդը հավանական է էլ չդիմանա ձեր տված ՙ շաքարների քաղցրությանը՚:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8840 | 0 | 0
Facebook