Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարց Վարչապետին` Կբարձրանա՞ն աշխատավարձերը

G.S.
Հեղինակ`
G.S.
22:23, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Հարց Վարչապետին` Կբարձրանա՞ն աշխատավարձերը
     Այսօր ՝ ԴԵկտեմբերի 3 -ին 2016 թ-ի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` լրագրողների և հասարակական ակտիվություն ունեցող այլ անձանց հետ հանդիպման ժամանակ, հնչեց մի հիանալի հարց ՝ՙԿավելանան արդյո՞ք աշխատավարձերը՚, որին ի պատասխան հնչեց Մարկ Գրիգորյանի հումորային պատասխանը.
     _ Այո:
     Իհարկե բոլորիս համար ուրախալի կլիներ, որ այդ այոն հաստատվեր նաև վարչապետի կողմից, բայց ոչ միայն հաստատում չեղավ, այլև կտրականապես մերժվեց: Ըստ վարչապետի` մեր երկրի տնտեսական վիճակը թույլ չի տա նման շռայլություն, բայց դա վերաբերում է միայն 2017 թվականին, իսկ այ 2017 թ-ից հետո եկող տարիների մասին` կմտածեն (աշխատավարձերը բարձրացնեն թե ոչ):
     Երբ գալիս են ընտրությունները, շատ հեշտ կլիներ պետական բյուջեն ավելացնել բազմաթիվ 5000ական, 10000 ական և այլ ական դրամներով, բայց դրանցով գոնե աղքատավարձերը կավելացվեին:
     Օր օրի ավելանում է ժողովրդի ծախսը, բայց չի ավելանում աշխատավարձը, ի՞նչ հիմունքով, ինչպիսի՞ հաշվարկով, այդ ինչ ՙխելացիներ՚ են նստած ֆինանսների նախարարությունում, որ նմանատիպ հաշվարկներ են անում:
     ՀՀ-ում համայնքները համարվում են ինքնակառավարվող և ունեն սեփական բյուջե: Այո' համայնքների բյուջեն ՀՀ-ում կազմում է 130.7մլրդ դրամ ՝ եկամուտների գծով, սակայն ի տարբերություն մայրաքաղաքի 55000 դրամը այնտեղ չի համարվում նվազագույն աշխատավարձ, այն դեպքում երբ սպառվող ապրանքների գինը ամենևին չի զիջում ՙ մայրաքաղաքային գներին ՚:
     Ահա այսպիսի ցածր աշխատավարձի պատճառով է, որ երկիրը գնալով դատարկվում է, զավակները լքում են հայրական տունը, որովհետև հացի խնդիր ունեն և մնում են միայն նվիրյալները ովքեր շատ քիչ են պայքարելու և հաջողության հասնելու համար:
     Ըստ 2016 թ. տվյալների`
    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


    

Օ Ր Ե Ն Ք Ը


    

Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 9-ին


    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ


    

Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ`


    

1) Հայաստանի Հանրապետության 2016 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝

ա. եկամուտների գծով` 1, 222.8 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի),

բ. ծախսերի գծով՝ 1, 415.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),

գ. դեֆիցիտը (պակասուրդը) ՝ 192.3 մլրդ դրամ.

2) Հայաստանի Հանրապետության համայնքների 2016 թվականի բյուջեները կկազմեն՝

ա. եկամուտների գծով՝ 130.7 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները),

բ. ծախսերի գծով՝ 132.3 մլրդ դրամ,

գ. դեֆիցիտը (պակասուրդը) ՝ 1.6 մլրդ դրամ: ...
    
     Իհարկե հասկանալի է, որ մեր պետական բյուջեն ամենևին մեծ չէ, բայց ցավալի է որ 1, 415.1 մլրդ դրամ ծախս է արվում, իսկ երկրում ոչինչ չի փոխվում, չի առաջանում դրական շարժում ոչ մի բնագավառում` տնտեսություն, մշակույթ, ռազմարվեստ, տեխնոլոգիական զարգացում:
     Չնայած զարմանալու կարիք չկա էլ քանզի եթե մի քանի անգամ էլ կազմակերպեն Իոսիֆ Կոբզոնի, Սոսո Պավլիաշվիլիի և այլոց համերգները, ապա երկրի բյուջեի մասին օրենքում կգրվի միայն ԴԵՖԻՑԻՏ:
     Հավատալով մեր նորընտիր վարչապետին խոսքին, 2017-ից հետո հույսով սպասենք Հայաստանի Պայծառ Ապագային ու Գալիք Բարձր Աշխատավարձերին:
    
     Հայ ժողովուրդը արժանի է հարգանքի հենց իր կողմից ՙընտրած՚պետական իշխանության կողմից:
    
    
    


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3852 | 0 | 0
Facebook