Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռուսաստանի մասին

21:26, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ռուսաստանի մասին

«Իր բոլոր արատներով հանդերձ` հենց ճորտատիրությունն է եղել ռուս ազգի ներքին միասնությունը պահող ամրակը»:

Վալերի Զորկին, Ռուսաստանի Սահմանադրական դատարանի նախագահ

*****

«Մեր ինքնասիրահարվածությունն ու ինքնագոհությունը եվրոպական է, իսկ զարգացածությունն ու արարքներն ասիական են»:

Անտոն Չեխով

*****

«Ռուսաստանը կառավարելը դժվար չէ, բայց լրիվ անօգուտ է»:

Ալեքսանդր 2-րդ, Ռուսաստանի կայսր

*****

«Ռուսաստանում անհնարին ոչինչ չկա` բացի ռեֆորմներից»:

Օսկար Ուայլդ

*****

«Գիտենք, որ հասարակությունը, որ ազնվականությունը, երեկվա ճորտատերերը, ազատականները, գրական գործիչները, գիտնականներն ու նույնիսկ աշակերտները համատարած վարակված են. նրանց հյուսվածքներն ու մարմնի հյութերը ներծ ծված են հայրենասիրական սիֆիլիսով»:

Ա. Գերցեն, «Բողոք»

*****

«Ռուսաստանին ոչ թե քարոզիչներ են պետք (նրանք ադպիսիներին շատ են լսել), ոչ թե աղոթքներ են պետք, այլ ժողովրդի մեջ մարդկային արժանապատվության զգացումի արթնացում, որ արդեն քանի դար է, ինչ կորսվել է ցեխի ու թրիքի մեջ: Ռուսաստանին օրենքներ և իրավունքներ են պետք` ո'չ թե եկեղեցու ուսուցմանը համահունչ, այլ առողջ բանականությանն ու արդարությանը համահունչ, ու պետք է, որ այդ օրենքները գոնե մասամբ ի կատար ածվեն»:

Վիսարիոն Բելինսկի, «Նամակ Գոգոլին»

*****

«Ռուսաստանը ոչ մի առանձնահատուկ առաքելություն չունի և չի ունեցել: Ժողովրդին մշակույթը կփրկի: Կարիք չկա ոչ մի ազգային գաղափարախոսություն փնտրել, դա պատրանք է: Մշակույթն է մեր բոլոր հաջողությունների հիմքը: Ազգային գաղափարախոսության վրա հիմնված կյանքն սկզբում անխոսափելիորեն սահմանափակումների կհանգեցնի, հետո անհանդուրժողականություն կծնվի այլ ազգերի, այլ ռասաների, այլ կրոնների նկատմամբ: Իսկ անհանդուրժողականությունն անպայման կհանգեցնի ահաբեկության: Չի' կարելի ամեն գնով վերադառնալ ինչ-որ միասնական գաղափարախոսության, որովհետև միասնական գաղափարախոսությունը վաղ, թե ուշ ֆաշիզմ կծնի»:

Ակադեմիկոս Դ. Լիխաչով

*****

«Մեր երկիրը մեծ է ու առատ, բայց նրանում կարգ ու կանոն չկա»:

Վայրագ առաջնորդներին սլավոնական ցեղերի դեսպանների դիմումից (862 թ.)

*****

«Մինչև Պետրոս Մեծը Ռուսաստանի պատմությունը համատարած հոգեհանգիստ է, իսկ Պետրոս Մեծից հետո` անվախճան քրեական գործ»:

Ֆեոդոր Տյուտչև

*****

«Ամո'թ մեզ: Եվ մենք դեռ ուզում ենք Եվրոպայից երես թեքել: Այդ մե՞նք ենք ՆՈՐ ՍԿԻԶԲ ազդարարում ու համարձակվում ՆԵԽԱԾ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ մասին խոսել:

Եթե ծննդիցս առաջ Տերն ասեր ինձ. «Կո'մս, ընտրիր այն ժողովուրդը, որում դու կուզենայիր ծնվել», ես նրան կպատասխանեի «Ձերդ մեծություն, ցանկացած տեղ, որը դուք հարմար կհամարեք, միայն թե այդ տեղը Ռուսաստանը չլինի»:

Ես այդքան համարձակություն ունեմ, որ դա խոստովանեմ:

Ես հպարտ չեմ, որ ռուս եմ, ես պարզապես հնազանդվում եմ այդ վիճակին:

Եվ երբ ես մտածում եմ մեր լեզվի գեղեցկության մասին, երբ մտածում եմ մեր պատմության գեղեցկության մասին` մինչ անիծյալ մոնղոլներն ու անիծյալ Մոսկվան, որը մոնղոլներից առավել խայտառակ է, ուզում եմ գետնին նետվել ու հուսահատությունից թավալ տալ` Աստծո պարգևած տաղանդների հետ այդպես վարվերու համար»:

Ալեքսեյ Տոլստոյ, «Մարկևիչին հղած նամակից»

*****

«Եթե ուղեղներն արտահոսում են, կնշանակի` ուղեղ կա: Կնշանակի` դրանք բարձր որակի են, այլապես դրանք ոչ մեկին պետք չէին լինի ու չէին արտահոսի»:

Վլադիմիր Պուտին

*****

«Ռուսներն ամենից շատ ուժով են հիանում, և չկա մեկ այլ բան, որի նկատմամբ նրանք առավել նվազ հարգանք տածեն, քան` ռազմական թուլությունը»:

Ուինսթոն Չերչիլ

*****

«Ռուսաստանը ռազմական պետություն է, և նրա համար աշխարհի սարսափը լինելն է նախասահմանված»:

Նիկոլայ 1-ին, Ռուսաստանի կայսր

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4654 | 0 | 0
Facebook