Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՊՀ-ն ԱՅՍՕՐ ԽԱՅՏԱՌԱԿԵՑ ԻՐԵՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽՈՏԱՆ

21:46, չորեքշաբթի, 27 փետրվարի, 2013 թ.
ԵՊՀ-ն ԱՅՍՕՐ ԽԱՅՏԱՌԱԿԵՑ ԻՐԵՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽՈՏԱՆ

Անկեղծ ասած չէի ցանկանա առհասարակ անդրադառնալ վերջերս առաջացած ուսանողական դասադուլային շարժմանը, քանի որ առանձնապես որևէ արտառոց բան չեմ տեսնում դրա մեջ, ուղղակի մարդիկ, քաղաքացիներն արտահայտում են իրենց կարծիքը իրենց այդ ոչ հակասահմանադրական տարբերակով, պետք չէ սարսափել դրանից, այդպիսի ուսանողական տարաբնույթ շարժումներ լինում են մեր կողմից ընդունված ողջ քաղաքակիրթ աշխարհում, բայց այսօրվա կատարված աննախադեպ իրադարձությունը մեր մայր ԲՈՒՀ-ում, որն անկեղծորեն ակամայից նողկանք առաջացրեց, իսկապես չէի ուզում հավատալ, որ դա կազմակերպվում էր ռեկտորի օգնականի մակարդակով, վիրավորում մեր հայուհիներին, բացականչում, որ ադրբեջանցիները թող լինեն ձեր ընկերները, սիրում ենք միայն աղջիկներ և նմանատիպ համլսարանականին ոչ վայել արտահայտություններով: Սկզբունքորեն չեմ ուզում անդրադառնալ այդ օգնական երիտասարդի որակական հատկանիշներին, ուղղակի մի բան կասեմ «ցավոք սրտի դու շատ առաջ կգնաս» , իհարկե եթե չիրականացվեն լրջագույն համակարգային փոփոխություններ ողջ հանրապետությունում, այս դեպքում կրթական համակարգում, իհարկե հասկանում եմ ձեզ և ձեզ ուղղորդողներին, որ պայքարում եք, որպեսզի չլինի այդ փոփոխությունը, չէ որ այդ դեպքում դուք ոչ մի շանս չեք ունենա առաջ գնալու, քանզի գիտությամբ զբաղվում են այլ մարդիկ…

Չեմ մեղադրում ձեզ, դրա համար էլ կենաց մահու կռիվ եք տալիս «զորք» , «ախալքալաքցի» տղաներ եք բերում հայուհիների վրա, որպեսզի վիրավորեն, ծաղրեն, հեգնեն նրանց արժանապատիվ պայքարը՝ մոռանալով, որ զորքերը լինում են զինված ուժերում կամ զորքեր բերում են պատերազմական իրավիճակներում ու միայն թշնամու վրա:

Ու մի խորհուրդ էլ, մեր ջավախքահայերի պատիվն էլ մի գցեք և նրանց մի խառնեք ձեր…

Հարգելի ԲՈՒՀ-երի ղեկավարություններ վերանայեք Ձեր մոտեցումներն նմանատիպ «տաղանդավոր» օգնականների և այլ տիպի պաշտոնյանների ԲՈՒՀ-երում գտնվելու հարցը…


    

Մ՜Ի ԿԵՂՏՈՏԵՔ ՄԵՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4874 | 4 | 0
Facebook