Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Ըմպելիք որը կփոխարինի սուրճին

G.S.
Հեղինակ`
G.S.
15:16, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Ըմպելիք որը կփոխարինի սուրճին

Ըստ գիտական տվյալների Երկրի բնակչության կեսից ավելին առավոտյան արթնանալիս միանգամից մտածում է սուրճի մասին: Ի՞նչ անել, եթե ուզում ես վերջ տալ սուրճից կախվածությանը ու ապրել առողջ կյանքով:
     Իհարկե պետք է սուրճը փոխարինել այլ ըմպելիքով.

  • Ճարճատուկ (цикорий)
Ճարճատուկի արմատներից պատրաստված փոշին համարվում է սուրճի հիանալի և օգտակար փոխարինիչ:
    

Ճարճատուկն իր համով հիշեցնում է սուրճ: Այն հաճելի է օգտագործել ինչպես շաքարով այնպես էլ առանց շաքարի: Օրգանիզմը սնուցում է բազմաթիվ վիտամիններով, ակտիվացնում է ուղեղի աշխատանքը և բարձրացնում է տրամադրությունը:
     Ճարճատուկի մեջ պարունակվում են այնպիսի վիտամիններ ինչպիսիք են A, E, B1, B2, B3, C, PP և իհարկե մեր օրգանիզմին այնքնան անհրաժեշտ էլեմենտներ` կալցիում, կալիում, մագնեզիում: Շնորհիվ բույսի մեջ պարունակվող վիտամինների և էլեմենտների, նաև հակաբակտերիալ հատկությունների՝ ճարճատուկը կարողանում է արագացնել վերքերի բուժումը, օգնում է կանխարգելել մի շարք մաշկային հիվանդություններ, հարթեցնում է մաշկը այն դարձնելով առաձգական:
     Ճարճատուկի մեջ պարունակվող ինուլինը օգնում է կարգավորել շաքարը արյան մեջ, այս բույսը և նրանից պատրաստված ըմպելիքը կարող է օգտակար լինել շաքարային դիաբետով տառապող մարդկանց:
     Ճարճատուկը նաև կարողանում է լավ ազդեցություն ունենալ իմունետիտի, ստամոքսաղիքային, սրտանոթային և նյարդային համակարգերի վրա:
     Ճարճատուկից պատրաստված ըմպելիքը կարող է մաքրել նաև լյարդը ավելորդ օրգանական ՙթափոններից՚` տոքսիններից:
     Թարմացող և առույգացնող ըմպելիք Genius-ից

Ճարճատուկի փոշի -1 թեյի գդալ, դարչին-0.5 թեյի գդալ, վանիլին -1 հատ:
     Ճարճատուկի փոշին լցնել թեյի բաժակի մեջ, վրան ավելացնել դարչինը, այնուհետև շատ քիչ եռացրած ջուր, ստացված զանգվածը խառնել այնքան ժամանակ մինչև զանգվածի առաջին շերտին առաջանա փրփուր այդ ժամանակ ավելացնել մնացած եռացրած ջուրը, հետո վանիլինը, խառնել և ըմպել մեծագույն հաճույքով:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
929 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ