Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքացիների ընդունելություններին մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, գլխավոր ճարտարապետը և այլ պատասխանատուներ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
11:35, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Քաղաքացիների ընդունելություններին մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, գլխավոր ճարտարապետը և այլ պատասխանատուներ

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջաններում կազմակերպվող հերթական ընդունելությանը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, աշխատակազմի քարտուղարի տեղակալներ Արթուր Կարապետյանն ու Սամվել Մերթարջյանը, վարչությունների պետեր:

Բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ: Հարկ է նշել, որ քաղաքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիների` վարչական շրջաններում կազմակերպվող ընդունելություններին մասնակցությունը կլինի շարունակական:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1786 | 0 | 0
Facebook