Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի հետ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
16:44, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Երևան այցելած Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի հետ: Ողջունելով հյուրին և կարևորելով Երևանում համաժողովի անցկացումը` քաղաքապետը նկատել է, որ այն ևս մեկ հրաշալի հարթակ է հայ-ֆրանսիական կապերի էլ ավելի ամրապնդման համար: Առանձնակի կարևորելով ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը` Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Լիոն քաղաքի հետ ունեցած փոխգործակցությունն ու բարեկամական կապերը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը նախ քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի ջերմ ողջույններն ու ընդգծել, որ Երևանն իսկապես լավագույն բարեկամ ու գործընկեր է դարձել Լիոնի համար:
     Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև իրականացվող աշխատանքային ծրագրերի ընթացքի ու համագործակցության նոր ուղղություններ ընդգրկելու հարցերի շուրջ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1643 | 0 | 0
Facebook