Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի բացման արարողությանը

12:18, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի բացման արարողությանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեի հետ միասին մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Հարկ է նշել, որ համաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել նաև ՀՀ համայնքների ու մասնավորապես Երևանի հետ համագործակցող ֆրանսիական քաղաքների տասնյակից ավելի պատվիրակություններ:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ ապակենտրոնացված համաժողովները լավ առիթ են` գործընկերներով հանդիպելու, գործնական քննարկումներ ծավալելու, կատարածը գնահատելու, ինչպես նաև համագործակցության նոր ուղղություններ բացահայտելու համար:
     «Նախորդ երկու համաժողովների արդյունքում մենք նախանշեցինք ապակենտրոնացված համագործակցության գերակա ուղղությունները` տեղական ինքնակառավարման զարգացում, տնտեսության և զբոսաշրջության զարգացում, ֆրանսերենի ուսուցում, կրթություն և մշակույթ: Երևան համայնքի երկկողմ և բազմակողմ միջազգային լայն համագործակցության շրջանակում մեզ համար կարևոր տեղ է զբաղեցնում ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ տարբեր ոլորտներում և ուղղություններով համագործակցության խորացումը՝ համատեղ ծրագրերի իրականացում, փորձի փոխանակում, վերապատրաստման ծրագրեր և այլն։ Վերջին տարիներին Երևանն աստիճանաբար զարգացրել է համագործակցությունը Ֆրանսիայի խոշորագույն քաղաքների և ռեգիոնների, մասնավորապես, Փարիզի, Լիոնի, Մարսելի, Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի և Նիցայի հետ՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության, ճարտարապետության, քաղաքաշինության և այլ բնագավառներում։ Մենք արդյունավետ համագործակցում ենք նաև Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի հետ, որի շրջանակներում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ մայրաքաղաքի հանրակրթական, արվեստի և երաժշտական դպրոցներում: Առիթն օգտագործելով՝ նաև իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում մեր գործընկեր քաղաքներին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների կազմակերպմանը գործուն աջակցություն ցուցաբերելու և մասնակցության համար», - ընդգծել է քաղաքապետը:
     Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ Երևան քաղաքը շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ու զարգացման հարցում, որտեղ Երևանն իսկապես մեծ հեռանկարներ է տեսնում:
     «Մենք պետք է կարողանանք ընտրել ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի լավագույն մոդելային տարբերակներ: Ըստ այդմ, առաջարկում եմ համատեղ իրականացվող ծրագրերի միջոցով զարգացնել ցանցային համագործակցությունը հատկապես փորձի փոխանակման, վերապատրաստման, մշակութային, կրթական և այլ ծրագրերի միջոցով: Այս համատեքստում, կարծում եմ, արդյունավետ կլինի Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանում գործունեություն իրականացնող ֆրանսիական կազմակերպությունների ներգրավվածության ընդլայնումը ծրագրերի իրականացման գործում: Համոզվա՛ծ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք էապես բարձրացնել համագործակցության արդյունավետությունը», - նշել է Երևանի քաղաքապետն ու համաժողովի մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
182 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ