Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Հարավային աստղի ներքո

23:51, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
Հարավային աստղի ներքո

Հարավային կիսագնդի երկրներից մի քանիսի դրոշներին առկա է Հարավային Աստղ համաստեղության պատկերը: Այս համաստեղությունն իր անունը ստացել է խաչի նման դասավորված չորս վառ աստղերի պատճառով: Հարավային կիսագնդում Բևեռային աստղը չի երևում, այդ իսկ պատճառով նավաստիներն օվկիանոսներում կողմնորոշվել են ըստ Հարավային Աստղի: Ուղղությունը ցույց է տվել խաչի լայնակի «վերադրակը»:


     Ավստրալիայի
դրոշն ընդունվել է 1901-ին՝ Մեծ Բրիտանիայի ինքնակառավարվող գաղութներից մեկ միասնական Ավստրալիական դաշնային միության ստեղծումից հետո: Ավստրալիայի դրոշի աջ կողմում Հարավային Խաչ համաստեղությունն է՝ հինգ յոթնաթև աստղերով (ալֆա, գամմա, բետա և դելտա) ու մեկ հնգաթև փոքր աստղով (էպսիլոն): Հարավային Աստղը նշանակալի տեղ է զբաղեցնում տեղաբնիկների բանահյուսությունում: Իսկ դրոշի վերին ձախ անկյունում Մեծ Բրիտանիայի դրոշի պատկերումը խորհրդանշում է Ավստրալիայի սերտ կապը նախկին մետրոպոլիայի հետ:

Մինչև 1869 թվականը Նոր Զելանդիայի դրոշի Հարավային Խաչի տեղում NZ տառերն են եղել: Արդի տեսքով՝ դրոշն օգտագործվում է 1902 թվականից: Ի տարբերություն Ավստրալիայի դրոշի՝ այս դրոշին Հարավային Խաչը չորս հնգաթև աստղերով է ներկայացված՝ առանց էպսիլոն աստղի:

Բրազիլիայի դրոշն ընդունվել է 1889 թվականին՝ հանրապետություն հռչակումից հետո: Դրոշը դեղին ու կանաչ գույները «ժառանգություն է ստացել» Բրազիլական կայսրության դրոշից, որտեղ կանաչը խորհրդանշել է Բրագանսա արքայատոհմը, իսկ դեղինը՝ Հաբսբուրգների արքայատոհմը: Դրոշի կենտրոնում երկնային գունդն է: Աստղերից յուրաքանչյուրը խորհրդանշում է բրազիլական որոշակի տարածաշրջան, իսկ երկնակամարը պատկերված է մոտավորապես այնպես, ինչպես եղել է Ռիո դե Ժանեյրոյի երկնքում 1889 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 8: 30-ին, երբ միապետությունը տապալվեց:

Սամոա պետության դրոշն ընդունվել է 1949-ի փետրվարի 24-ին: Մինչ այդ դրոշին եղել են Հարավային Խաչի համաստեղության ամենպայծառ չորս աստղերը` ինչպես Նոր Զելանդիայի դրոշին, որի կառավարման ներքո է եղել այդ տարածքը: Հինգերորդ աստղն ավելացվել է 1949-ին: Աստղագիտական առումով Հարավայի Խաչը ճիշտ չի պատկերված, քանի որ աստղերն իրար շատ են մոտեցվել:

Պապուա-Նոր Գվինեայի դրոշն ընդունվել է 1971-ի հուլիսի 1-ին: Դիզայնի հեղինակը 15-ամյա դպրոցական Սյուզան Կարիկեն է: նրա էսքիզը հաղթել է համապետական մրցույթում: Դրոշի սև ու կարմիր գույներն ավանդական են կղզու տեղաբնիկների արվեստում: Դրոշի վերին աջ անկունում պատկերված է միայն Նոր Գվիենեայում ապրող դրախտահավի այդ տեսակը: Դրոշի ներքևում Հարավային Խաչն է:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1174 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ