Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ընթերցում են 6 - րդ դասարանցիները

22:13, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Ընթերցում են 6 - րդ դասարանցիները

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում կազմակերպվեց արտադասարանական ընթերցանություն մայրենիից:

Թեման` Ավ. Ահարոնյանի «Հազրեն» պատմվածքն էր:

Նպատակը . Հայոց ցեղասպանությունը, որպես անկյունադարձ մեր պատմության, որպես հետևանք մեր գոյի և լինելիության:

Աշակերտները հատվածաբար ընթերցեցին նյութը: Ուսուցչուհին սկսեց կարդալ, ապա կանչեց մի աշակերտի, ով շարունակեց ընթերցումը, հետո աշակերտները հաջորդաբար փոխանցելով կարդացին մինչև վերջ: Հարցերով քննարկվեց և վերարտադրվեց նյութի բովանդակությունը: Հնչեցին ֆիդայական երգեր, և յուրաքանչյուր աշակերտ իր կարծիքն ու տեսակետը արտահայտեց թեմայի վերաբերյալ:

Քարտեզի վրա ցույց տրվեց Օսմանյան կայսրության մեջ այն վայրերը, ուր 1894-96թթ ջարդերի ընթացքում վրիժառական, ֆիդայական գործողություններ են կատարվել:

Արժևորվեց և գնահատվեց գթասրտություն, քաջություն, կորուստը դիմագրավելու, հարատև ճիգ, վերապրելու կամք, արտահայտությունների միտքն ու իմաստավորումը: Դասաժամն ավարտվեց «Անդրանիկ Օզանյան» երգի ունկնդրումով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3099 | 0 | 0
Facebook