Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Հրազդանում 30 տարվա մանկաբույժն ազատազրկվել է 2 տարով. նա հրաժարվել է հոսպիտալացնել 40 օրական երեխային

14:52, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Հրազդանում 30 տարվա մանկաբույժն ազատազրկվել է 2 տարով. նա հրաժարվել է հոսպիտալացնել 40 օրական երեխային

Հրազդանի բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարինե Հակոբյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ 40 օրական երեխայի մահվան համար:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 30 տարվա փորձ ունեցող Մարինե Հակոբյանը, քաջատեղյակ լինելով դեռեւս 2015թ. փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը իր իսկ ցուցումով բուժում ստացած եւ հաջորդ օրն առավոտյան հարազատների ուղեկցությամբ «Հրազդան ԲԿ» բերված 40 օրական Մանեի՝ ընտանեկան բժիշկ Մելանյա Եղիազարյանի կողմից տրված «հնարավոր բակտերիալ ինֆեկցիա, ինտեստինալ սինդրոմ» ախտորոշմանը չի պահպանել «Երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ուղեգրման եւ հոսպիտալացման կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. հունվարի 22-ի N 90-Ա հրամանի հավելված 1-ի 5-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:

Մանկաբույժը դրսեւորել է անբարեխիղճ վերաբերմունք, չի կատարել իր մասնագիտական պարտականությունները՝ հրաժարվել է երեխային ընդունել ստացիոնար՝ պատճառաբանելով, որ հիվանդանոցը անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած չէ եւ այդպիսով բաց է թողել տվյալ դեպքում անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական եւ միակ ճիշտ մոտեցումը՝ հոսպիտալիզացիան. որի դեպքում հնարավոր կլիներ Մանեին ցուցաբերել բժշկական սարքավորումներով չպայմանավորված առաջնային բուժօգնություն՝ ինֆուզիոն թերապիա, հեղուկների ներարկում, հակաբիոտիկային բուժում, թթվածնաբուժություն:

Այս ամբողջը հնարավորություն կտար ձեռնարկել մահվան հետ պատճառական կապի մեջ գտնվող հիվանդությունների բուժմանն ուղղված համապատասխան գործողությունները եւ կանխել հիվանդության չարորակ, արագ ընթացքի արդյունքում «Արաբկիր» ԲԿ տեղափոխվող հիվանդ Մանեին անզգուշությամբ պատճառված մահը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մարինե Հակոբյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
748 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ