Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Հին Լուսինը հսկայական ջրամբար է եղել

14:34, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
Հին Լուսինը հսկայական ջրամբար է եղել

Հոլանդացի գեոֆիզիկոսներն ապացուցել են, որ հին Լուսնի մանթիայում շատ ջուր է եղել։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում, հայտնում է Lenta–ն։

Գիտնականների տվյալներով՝ Լուսնի մանթիան նախկինում պարունակում էր մեկ միլիոնին 270-1650 ջրի մասնիկ։ Գեոֆիզիկոսները նման եզրակացության են եկել Երկիր մոլորակի արբանյակի վրա հին պայմանների նմանությամբ լաբորատոր փորձարկումների արդյունքում։

Մասնագետները դիտարկել են Լուսնի արտաքին կեղեւի ձեւավորման 2 սցենար, որոնք կապված են սառչող ջրի բյուրեղացման հետ։ Առաջին դեպքում կարծր մակերեսի հաստությունը կազմել է 68 կմ, իսկ երկրորդ դեպքում՝ 31-43 կմ։

Երկրորդ դեպքում ենթադրվում է, որ Լուսնի շղարշը շատ ջուր էր պարունակում։ Դա համապատասխանում էր կեղեւի հաստությանը, որը ժամանակակից Երկիր մոլորակի արբանյակի վրա նկատել էր GRAIL (Gravity Recovery and Interior Laboratory) առաքելությունը։

Գիտնականների աշխատանքը հիմնված է այն ենթադրության վրա, որ Արեգակնային համակարգի ձեւավորումից մոտավորապես 70 մլն տարի անց Լուսինը մանթիայի օվկիանոս էր ծածկում։ 145 մլն տարի անց մանթիայի օվկիանոսը բյուրեղացել է։

Գիտնականները ենթադրում են, որ ձեւավորման վաղ փուլերում Լուսնի եւ Երկրի քիմիական բաղադրությունը նման էր, ինչը վկայում է դրանց ընդհանուր ծագման մասին։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
828 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ