Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Rossia mall-ում տեղի ունեցավ փոքրիկ երգչուհի Էլինա Չոլախյանի Fly տեսահոլովակի շնորհանդեսը

Admin
Հեղինակ`
Admin
18:57, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
Rossia mall-ում տեղի ունեցավ փոքրիկ երգչուհի Էլինա Չոլախյանի Fly տեսահոլովակի շնորհանդեսը
     Նոյեմբերի 27-ին, Rossia mall-ում տեղի ունեցավ Իգոր Կրուտոյ-ի Ակադեմիայի անդամ Աստղիկ 3նախագծի հաղթող, փոքրիկ երգչուհի Էլինա Չոլախյանի Fly տեսահոլովակի շնորհանդեսը: Տեսահոլովակի ռեժիսորը, ինչպես նաև երաժշտության ու խոսքերի հեղինակը Արմեն Վիրաբյանն է, Օպերատորը՝ Ռոբերտ Բաբայանը: Երգի գործիքավորումը և ձայնագրությունը կատարվել Էմանուել Հակոբյանի /E-Man Studio/ կողմից: Երգը հանդիսանում է Երևան ես սիրում եմ քեզ ֆիլմի սաունդտրեքներից մեկը: Էլինային շնորհավորելու էին եկել երգչուհի Միլի Միսկարյանը, Լիդուշիկը, Մաշա Մնջոյանը, Լենա Ղազարյանը, Սոնա Գյուլխասյանը, երգիչներ՝ Կարեն Ուղուրյանը, Կարեն Օհանյանը, Արմեն Հովհաննիսյանը, Նարեկ Վարդանյանը, Լեոնը և այլք: Շոուն վարում էին դերասանուհի, հաղորդավարուհի Մարինա Ներսիսյանը և պրոֆեսիոնալ շոումեն Արսեն Խաչատրյանը: Շոուի ընթացքում հյուրերը վայելեցին Էլինայի կատարումներից մի քանիսը, դիտեցին տեսահոլովակի պրեմիերան, ինչպես նաև վերջում տեղի ունեցավ փոքրիկ հյուրասիրություն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5222 | 0 | 0
Facebook