Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեզ մեկուսացնելու քաղաքականությունը շարունակվում է

23:21, կիրակի, 27 նոյեմբերի, 2016 թ.
Մեզ մեկուսացնելու քաղաքականությունը շարունակվում է

Երկաթուղային փոխադրումներ իրականացնող ռուսական «Տրանսկոնտեյներ» և «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությունները համագործակցության հուշագիր են ստորագրել:


     Ընկերությունները մտադիր են, նորարարական տեխնոլոգիաների ու կոմբինացված տրանսպորտային միջոցների ներդրմամբ, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բազմամոդալային (այսինքն՝ օդով ցամաքով և ջրով բեռնափոխադրուների զուգորդում) փոխադրումների համար բարենպաստ պայմաններ ապահովել: Բացի այդ, կողմերը մտադրվել են բարելավել բեռնափոխադրումների որակը՝ ինչպես արտահանման ու ներմուծման, այնպես էլ տրանզիտային հաղորդակցության ոլորտներում:

Համագործակցությունը նախատեսում է կողմերի մասնակցությամբ իրականացվող արտաքին առևտրային փոխադրումներին վերաբերող ամենաթարմ տեղեկատվության փոխանակում, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով լրացուցիչ բեռնահոսքեր ընդգրկելու նպատակով առաջարկությունների նախապատրաստում և իրականացում՝ կոնտեյներային գնացքների կիրառմամբ ու նաև երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման ոլորտի մարկետինգային համատեղ հետազոտությունների անցկացում:

Ռուսական կողմից հուշագիրն ստորագրել է վերոնշյալ ընկերության գլխավոր տնօրեն Պյոտր Բասկակովը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3495 | 0 | 0
Facebook