Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Հարցազրույց Արտեմ Վալտերի հետ TOP 10-ի շրջանակներում:

LuxeNews News
Հեղինակ`
LuxeNews News
15:12, կիրակի, 27 նոյեմբերի, 2016 թ.
Հարցազրույց Արտեմ Վալտերի հետ TOP 10-ի շրջանակներում:
    
    

SLIM.am-ի կողմից կազմակերպված «Top 10» հաղորդաշարի հոկտեմբեր ամսվա առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրած երգիչն է Արտեմ Վալտերը՝ իր «Պարի նոպա» երգի տեսահոլովակով, որտեղ և՛ ծուխն է շատ, և՛ նոպան, սակայն, այնուամենայնիվ, տեսահոլովակը բավականին անվնաս է ու օգտակար դիտողների համար:

Ողջո՜ւյն, Արտե՛մ: Նախ ընթերցողի համար պարզաբանենք Ձեր բեմական անունը:

– Ողջույն, Արտեմը դա իմ իմ անունն է, իսկ Վալտեր` հայրանունս:

Երգը և Դուք. ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ և ինչպե՞ս հասկացաք, որ պետք է երգեք:

-Դա նույն կերպ անբացատրելի է, ինչպես ծխելու կամ ուտելու ցանկությունը:

Ե՞րբ սկսեցիք գիտակցական մակարդակով վերաբերվել երգին, ե՞րբ հասկացաք, որ ասելիք ունեք:

-Ես հասկացա, որ ասելիք ունեմ, այն պահից, երբ սովորեցի բառերից բառակապակցություններ կազմել, իսկ դրանցից էլ նախադասություններ: Ամեն տարիքում էլ մարդ ասելիք ունի: Իսկ ինչ վերաբերվում է գիտակցական մակարդակով երգին վերաբերվելուն, ապա վստահ չեմ, որ հարցը հասկացա: Եթե խոսքը պրոֆեսիոնալիզմի մասին է, ապա Los Angeles Recording School-ում սովորելու տարիներին:

Ի՞նչ լուրջ ձեռքբերումներ եք ունեցել այս տարիների ընթացքում:

-Մտածում եմ` ամեն ինչ դեռ առջևում է. մինչ այսօր ինչ ձեռքբերումներ ունեցել եմ, իմ կարծիքով արժանի են լուրջ գնահատանքի:

Դուք տարբերվում եք Ձեր աշխատանքով. դժվար չէ՞ լինել այսօր շոու բիզնեսում, որտեղ ավելի շատ կոմերցիոն երգերն են գերակշռում: Ձեր կարծիքը այս ամենի մասին:
    
    

-Իմ կարծիքով ոչ կոմերցիոն երգեր չկան, քանի որ երգը շոու բիզնեսի պրոդուկտի մի տեսակ է, որը ունի իր արտադրողը և սպարողը: Այլ բան է, որ կան լավ երգեր ու վատ երգեր: Վատ երգերի առկայությունը ոչ մի կերպ չի ազդում իմ ստեղծագործական աշխատանքի վրա, քանի որ ես աշխատում եմ անել ամեն ինչ, որպիսի իմ երգերը դասվեն առաջին (լավ) կատեգորիային:

Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

-Իմ դեպքում դժվար է ինչ որ բան պլանավորել, քանի որ կարող եմ առավոտյան արթնանալ, նոր երգ գրել, երեկոյան ռեժիսյորի հետ մտածել տեսահոլովակի մասին, իսկ հաջորդ օրը նկարել: Կարող եմ միայն ավելացնել, որ ներկա պահին աշխատում եմ շատ երգերի վրա և կփորձեմ հնարավորինս հաճախ երգեր ու տեսահոլովակներ թողարկել:

Հարցազրույցը՝ Պաշ Սարդանի
     Խմբագիր՝ Հայկ Մկրտչյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
779 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ