Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ճաշասենյակի դիզայնի տարբերակներ՝ 2017 թ-ի համար

Davit
Հեղինակ`
Davit
14:35, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
Ճաշասենյակի դիզայնի տարբերակներ՝ 2017 թ-ի համար

Ժամանակակից պատկերացումներում ճաշասենյակը այն վայրն է, որտեղ ճաշին կամ երեկոյան ընթրիքին հավաքվում են ընտանիքի անդամները՝ շփվելու, օրվա տպավորությունները քննարկելու համար։ Այդ դեպքում, արդեն շատ կարևոր է դառնում ճաշասենյակի ճիշտ և ներդաշնակ դիզայնը, որը միաժամանակ ժամանակակից և ոճային կլինի, ինչը կապահովի մարդկանց հոգեբանական հարմարավետությունը։

Ճաշասենյակում նման ժամանակակից դիզայնի ձևավորման մի քանի հիմնական ուղություններ կան։


     Եթե ճաշասենյակը խոհանոցի տարածքում է, ապա նրա ոճը պետք է համապատասխանի խոհանոցի հատվածի հետ․ օրինակ առանձին գունային դետալներով կամ եզրագծերով։

Եթե ճաշասենյակը առանձնացաված սենյակում է, ապա այն կարելի սեփական ոճով ձևավորել։ Կարելի լրիվ դասական ոճ ընտրել, փափուկ կահույքով և փայտե սեղանով, կամ լրիվ մոդերն ոճի մեջ՝ վառ գույնի նստատեղերով և ապակյա սեղանով։


    

Ճաշասենյակ-հյուրասենյակ համադրման դեպքում՝ ճաշասենյակին հատկացված տարածքը պետք է վիզուալ առանձնացվի որոշակի ակցենտներով կամ իրերով։

Ճաշասենյակը 2017 թվականին ձևավորելուց պարտադիր է ընտրել հարմարավետ կահույք, աթոռները, բազմոցները պետք է հնարավորինս փափուկ և հարմար լինեն՝ ծանր օրվա վերջում հանգիստ երեկո անցկացնելու համար։
    
     Նյութի աղբյուրը և ֆոտոշարքը հղումով House Interior

Աղբյուրը` http://house-interior.net/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3552 | 0 | 0
Facebook