Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Մի փունջ Ֆիդել Կաստրոյի լավագույն մտքերից

20:44, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
Մի փունջ Ֆիդել Կաստրոյի լավագույն մտքերից

«Դատապարտե՛ք ինձ: Դա նշանակություն չունի: Պատմությունն ինձ արդարացնում է»:

*****

«Եթե մահափորձից հետո կենդանի մնալը օլիմպիական մարզաձև լիներ, ես այդ մարզաձևից ոսկե մեդալի կարժանանայի»:

*****

«Այն, ինչ ես այստեղ ասում եմ, բոլորը չեն ընդունում, բայց ես ասում եմ այն, ինչ մտածում եմ և դա անում եմ այլոց նկատմամբ հարգանքից մղված»:

*****

«Թող հայրենիքը ձեզնով հպարտանա: Մի՛ վախեցեք փառալի մահից: Հայրենիքի համար մեռնելն ապրել է նշանակում»:

*****

«Հաղթանակը դա համառությունն է»:

*****

«Նա, ով ունակ չէ պայքարել ուրիշների համար, երբեք ի վիճակի չի լինի պայքարել իր համար»:

*****

«Ես հեղափոխությունը սկսել եմ՝ ունենալով 82 զինակից: Եթե հարկ լիներ կրկնել դա, ինձ բավական կլիներ 15-ը, կամ նույնիսկ տասը: Տասը մարդ և բացարձակ հավատ: Կարևոր չէ, դուք քանիսն եք: Կարևորը հավատալն է ու հստակ ծրագիր ունենալը»:

*****

«Հեղափոխությունը վարդերի անկողին չէ: Հեղափոխությունը ճակատամարտ է ապագայի և անցյալի միջև»:

*****

«Մարդկությունն արդարության ծարավի է»:

*****

«Գաղափարազուրկ կյանքը ոչինչ չարժե: Չկա ավելի մեծ երջանկություն, քան գաղափարների համար պայքարելը»:

*****

«Ռազմիկը կարող է զոհվել, բայց նրա գաղափարներն հարատև են»:

*****

«Այն, ինչ մենք արեցինք, պետք է մեզ ուսուցանի, որ անհնարին ոչինչ չկա: Չէ՞ որ այն, ինչը երեկ անհնարին էր թվում, այսօր հնարավոր դարձավ: Եվ այդ իսկ պատճառով վաղը մեզ ոչինչ անհնարին չի թվա»:

*****

«Գաղափարները զենքի աջակցության կարիք չեն ունենա, եթե դրանց մարդիկ են աջակցում»:

*****

«Աշխարհն հիմա շատ առանձնահատուկ փուլ է մտել, ու դեռ պետք է տեսնել, թե ինչպես է նա դրանից դուրս գալու»:

*****

«Արդի համաշխարհային ոչ մի խնդիր հնարավոր չէ ուժով լուծել, չկա մի այպիսի համաշխարհային ուժ, տեխնոլոգիական ուժ, ռազմական ուժ, որը կարողանա լիակատար անվտանգություն երաշխավորել»:

*****

«Հարուստ ու ծաղկուն ազգերի ամենաարդիական զենքերով լի զինանոցները կարող են հեշտությամբ ոչնչացնել կրթություն չունեցողին, հիվանդին, աղքատին ու քաղցածին, բայց դրանք չեն կարող ոչնչացնել հիվանդությունները, ընչազրկությունն ու քաղցը»:

*****

«Կապիտալիզմը նողկալի է: Այն միայն պատերազմ, երեսպաշտություն ու մրցակցություն է բերում մարդկությանը»:

*****

«Կապիտալիզմի համար գոյություն չունեն բարոյական արժեքներ. ամեն ինչ վաճառվում է: Կապիտալիզմի պայմաններում անհնարին է ժողովուրդ դաստիարակել. մարդիկ վերածվում են եսասերների, երբեմն էլ՝ բանդիտների»:

*****

«Կապիտալիստը ևս այն համոզմանն է, թե ինքն աշխատում է, բայց նրա «աշխատանքն» ընդամենը ուրիշների աշխատանքի արդյունքները յուրացնելն է»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1643 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ