Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏՐՏՄՈՒԹՅՈՒՆ

21:01, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏՐՏՄՈՒԹՅՈՒՆ

Ես գիտեմ` հիմա դու շատ ես տխուր

Եվ գիտեմ նաև, թե ինչի համար,

Դու էլ ինձ նման արևն ես սիրում,

Աշնան անձրևը արցունքոտ է միշտ,

Աշնան արևը մեռնող է հարկավ...


    

Բայց դու չգիտես, որ հոգիներում

Հաճախ մշուշոտ մի ցուրտ է տիրում,

Երբ հուսալքված փակում են դուռը արևի առաջ՝

Չհավատալով արևամուտի վերջին շողերին:


    

Ունայնության մեջ, արևամուտին,

Դարձյալ հավատա՛ քո արշալույսին...


    

Գուցե, քեզ անվերջ ասեմ` հեռացի՛ր,

Բայց դու մի գնա...

Գուցե, ես ուզեմ մենանալ երկա~ր, վերանա'լ ուզեմ,

Մի՛ թող մենանամ, մի՛ թող վերանամ,

Եվ մի՛ հեռացիր, թե ասեմ` գնա՛:


    

Դու գիտես՝ հաճախ ես հապաղում եմ,

Հաճախ տագնապում ու շտապում եմ,

Մինչև իսկ խաբվում սին երազներով

Եվ խարխափում եմ ...

Կարևոր մի բան կիսատ թողնելուց, ես վախենում եմ,

Դու մի բարկանա, քավ լիցի` օգնի~ր.


    

Ասա՛ ինձ, որ ես

Ունայնության մեջ, արևամուտին,

Դարձյալ հավատամ իմ արշալույսին
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5935 | 0 | 0
Facebook