Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Սուպեր Կրիստալ» ընկերության հերթական բարեգործական նախաձեռնությունը

TA production
Մամուլի խոսնակ`
TA production
14:56, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
«Սուպեր Կրիստալ» ընկերության հերթական բարեգործական նախաձեռնությունը

Բիզնեսի արժեհամակարգի բարոյականության պսակը բարերարությունն է, ինչի շնորհիվ ազգանպաստ բազում գործեր են կատարվում: Առաջնորդվելով այս գաղափարով՝ տարիներ շարունակ հայրենական լավագույն արտադրողներից «Սուպեր Կրիստալ» ընկերությունը պարբերաբար հանդես է գալիս տարատեսակ բարեգործական նախաձեռնություններով, որոնցից հերթականն ընկերության տնօրեն Վահրամ Հակոբյանի ղեկավարությամբ, ամբողջ աշխատակազմի, «Կյանքի վերածնունդ» հաշմանդամ և ծնողազուրկ երեխաների կենտրոնի սաներին հետ համատեղ ուխտագնացությունն էր Նորավանք վանական համալիր:

«Կարաս» ազգային սննդի ցանցի ղեկավարությունը, տեղեկանալով «Սուպեր Կրիստալ» ընկերության այս Աստվածահաճո նախաձեռնության մասին, միացել էր ու երեխաների համար ճանապարհին կազմակերպել համեղ հյուրասիրություն:

«Սուպեր Կրիստալ» ընկերությունը «Կյանքի վերածնունդ» հաշմանդամ և ծնողազուրկ երեխաների կենտրոնի սաներին բազմիցս նվիրել է իր բարձորակ տեսականուց: Ընկերությունը հանդիսանում է Հայաստանում կենցաղային քիմիա արտադրող առաջատար ձեռնարկություններից մեկը և մշտապես աչքի է ընկնում իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ, բարեգորական բազմաթիվ նախաձեռնություններով:

Բարձր տրամադրությամբ, երգ ու պարով երեխաների ուրախ ավտոբուսը հասավ անձեռակերտ բնության գրկում թաքնված վանական համալիր և նրանց առջև բացվեց հայոց մշակութային գանձերից մեկը՝ 13-րդ դարի ամենանշանավոր հոգևոր կենտրոնը՝ Նորավանքը: Այստեղ երեխաներին դիմավորեց ու իր օրհնությունը հղեց Տեր Սահակ քահանան ու համատեղ աղոթք հղեցին առ Աստված՝ խնդրելով առողջություն աշխարհի բոլոր երեխաներին:

Այնուհետև երեխաները ծանոթացան Նորավանքի կառուցման պատմությանը, եկեղեցական համալիրի ավանդազույցին ու իրենց լույսն ու աղոթքը տարածեցին վանքի պատերի ներսում:

Օրվա ավարտին «Սուպեր Կրիստալ» ընկերության ղեկավարն ու աշխատակիցները համեղ հյուրասիրություն էին կազմակերպել երեխաների համար:

Վստահաբար կարելի է փաստել, որ շնորհիվ «Սուպեր Կրիստալ» ընկերության այս գեղեցիկ նախաձեռնության, մի քանի տասնյակ երեխաների ու նրանց ծնողների օրը վերածվեց իսկական տոնի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7688 | 0 | 0
Facebook