Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Պարապ վախտի խաղալիք կամ ինչու՞ է աղմկում գետը

18:57, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Պարապ վախտի խաղալիք կամ ինչու՞ է աղմկում գետը
     ԲԱՑ ՆԱՄԱԿ` ՀԱՄԼԵՏ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ
     Ես` որպես հայ քրիստոնյա. պարտավորված եմ հանդես գալ սույն հոդվածով` բնավ մտադիր չլինելով վիրավորել հոդվածագրի անձը:
     Պարոն Համլետ Մելիքյան: Ես Ձեր ներկայացրած բոլոր անհեթեթ ու անպատասխանատու գրառումներին ու մեջբերումներին չեմ պատասխանի ոչ թե նրա համար, որ չեմ կարող, այլ այն պատճառով, որ Դուք սրբություն չեք ճանաչում, ու ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ Աստվածաշունչը երեք անգամ հիշտակվել է Գինեսի գրքում, առաջին տպագիր գիրքն է. 1815-1975թթ. միջև ընկած ժամանակահատվածում տարածվել է 2 միլիարդ 500 միլիոն օրինակով: Այն աշխարհի լավագույն հնագույն տեքստն է: Գրվել է երկու հազար տարվա ընթացքում` տարբեր մարդկանց կողմից և պարունակում է ճշմարիտ պատմություններ, առակներ, երգեր, օրինակներ, կանոններ, քարոզներ, նամակներ և ապագայի կանխատեսումներ:
     Հավատքին վերաբերող մեկնություններ, բացատրություններ, կարծիքներ կարող է արտահայտել այն մարդը, ով երբևէ բացել է Աստվածաշունչը, ով ծանոթ է մեր պատմությանը և իր անգիտությունը հրապարակային չի դարձնում` խայտառակվելու համար:
     Դարեր են անցել և շատ փոթորիկներ: Սոցիալիզմը 70 տարի անհավատություն քարոզեց` մարդկանց սրտերից արմատախիլ անելով Հավատքը, եկեղեցու սպասավորներին աքսորեց և մահվան դատապարտեց, սակայն հօդս ցնդեցին Լենինյան գաղափարախոսությունները, որի կրողն եք Դուք:
     Բարեպաշտ ընտանիքներում Աստվածաշնչի ընթերցումով են մեծացել հայոց բազում սրբեր, հայրեր, վարդապետներ, թագավորներ, իշխաններ և այլոք:
     Մի՞թե կարծում եք, որ անգետ ու մոլորեցնողներ էին մեր ազգի հայրերը` Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Մովսես Խորենացին, Եղիշեն, Վարդան Մամիկոնյանը, Վարդան Այգեկցին, Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը, Գրիգոր Տաթևացին, Գրիգոր Նարեկացին, Անդրանիկը, Նժդեհը և այլոք:
     Որպես վերջաբան խորհուրդ եմ տալիս Ձեզ, որ կարդաք մեր ազգի պատմությունը, մի քիչ էլ սիրեք մեր ժողովրդին, հարգանքով վերաբերվեք նրան ու մեր պապերի թողած ժառանգությանը` քրիստոնեությանը:
    
     Վարդան Վարդանյան ք. Վանաձոր
     24.11.2016
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
695 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ