Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թուրքական բանակը նոր զինատեսակներ է ստանում

15:33, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Թուրքական բանակը նոր զինատեսակներ է ստանում

Այս երկրի սեփական արտադրության ռազմական ATAK ուղղաթիռները զինվել են դարձյալ սեփական արտադրության UMTAS և L-UMTAS հակատանկային հրթիռային համակարգերով:


     ATAK ուղղաթիռը, որ հանդերձավորված է բարդ տեղանքում ամենաբարդ գործողություններ կատարելու, թիրախները բացահայտելու և խոցելու ամենաարդիական համակարգերով, այսուհետ կունենա նաև հակատանկային UMTAS հրթիռներ և մեծ հեռահարության հակատանկային L-UMTAS հրթիռային համակարգ (լազերային ուղղորդմամբ):

ATAK ուղղաթիռը թուրքական բանակի տրամադրության տակ է դրվել 2014-ի հունիսին: UMTAS և L-UMTAS համակարգերի շնորհիվ թուրքական ռազմական ուղղաթիռները հնարավորություն են ստանում մեծ հեռավորությունից ոչնչացնել հակառակորդի թիրախները:

Թուրքական մամուլն ընդգծում է, թե այս նոր համալիրներով սպառազինված ուղղաթիռները կատարյալ մղձավանջ են դառնալու ահաբեկիչների համար:

ATAK դասի ավելի վաղ արտադրության 60 հատ T-129 ուղղաթիռ Թուրքիայից գնել է Ադրբեջանը:

Թուրքիան ներկայում ունի ATAK դասի 16 նորագույն ուղղաթիռ: 2017-ի վերջին դրանց թիվն հասնելու է 35-ի:
     2018-ին թուրքական բանակը նաև «Hurkus» սերնդի նոր ռազմական ինքնաթիռներ է ստանալու:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3947 | 0 | 0
Facebook