Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խուստուփի կանչը

09:56, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Խուստուփի կանչը

Ս. թ. նոյեմբերի 21-ին Եղվարդի Հ. Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի հիշատակին նվիրված միջոցառում: Ընդամենը մեկ դասաժամ տևած «Խուստուփի կանչը» խորագիրը կրող թատերական բեմադրության միջոցով դպրոցի գրական-երաժշտական խմբակի սաները` 5-9-րդ դասարանի աշակերտներ, ներկայացրին մեր պատմության ամենահակասական կերպարներից մեկի` Նժդեհի կյանքն ու գործունեությունը, մեծ հայրենասերի սխրանքն ու անձնական ողբերգությունը: Երեխաների շուրթերով մեկ անգամ ևս բարձրաձայնվեցին հայոց սպարապետի, Լեռնահայաստանի հանրապետության հիմնադրի, ցեղակրոնության ուսմունքի վարդապետի` հայ երիտասարդությանն ուղղված պատգամները: Միջոցառումն ավարտվեց Գարեգին Նժդեհի վերածնունդն ու անմահությունը խորհրդանշող տեսարանով` արժանանալով հանդիսատեսի բարձր գնահատականին և բուռն ծափահարություններին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2416 | 0 | 0
Facebook