Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄՈՆՈՊՈԼԻԱՆ ՀՀ-ՈՒՄ

00:03, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
ՄՈՆՈՊՈԼԻԱՆ ՀՀ-ՈՒՄ
     Ցանկացած երկրում գոյություն ունի մոնոպոլիա, սակայն ամեն երկրում դրանք տարբեր սահմաններով են ընդգծվում: Ինչպես գիտենք ՀՀ -ն նույնպես չի զիջում այդ երկրներին իր մենաշնորհի բարձր մակարդակով: Նախ նշեմ որ Մոնոպոլիան հենց նույն մենաշնորհն է, այսինքն` շուկայում գործում է մեկ վաճառող. դա կարող է լինել ինչպես պետական մենաշնորհ, այնպես էլ մասնավոր մենաշնորհ՝ կարգավորվող կամ չկարգավորվող։ Մենաշնորհը, գերիշխելով տնտեսության որոշակի ճյուղերում և կենտրոնացնելով արտադրվող ապրանքների զգալի մասը, շուկայում սահմանում է բարձր գին, որը զգալիորեն գերազանցում է արտադրության համար աշխատանքային և նյութական նորմալ ծախսումները։ Մենաշնորհը ձգտում է սահմանափակել ապրանքների թողարկումը և առաջարկում ապրանքների պակասորդ, այնքան որ պահանջարկը գերազանցի առաջարկին։ Այս դեպքում մենաշնորհի եկամուտը կազմումէ ապրանքի արժեքի և արհեստականորեն բարձրացված գնի միջև տարբերությունը։ Այսպես, մենաշնորհի եկամտին է միանում գնորդների նորմալ եկամտի մի մասը։Օրինակով նշեմ ոլորտներ, որոնք բացահայտ մենաշնորհ են`
    
     ՇԱՔԱՐԱՎԱԶԻ շուկա: Շաքարավազի (շաքարի) շուկան իրավամբ կարելի է համարել Հայաստանում ամե­ նահայտնի մոնոպոլիան: Անգամ վառելիքի շուկան այս շուկայի համեմատ պակաս համակենտրոնացված է: Ստորև ներկայացված են շուկայի հիմնական ցուցանիշները 2001-2011 թվականներին: Եթե 2001-2003-ին շաքարի շուկայի մոնոպոլիստին է պատկանել շուկայի 79-95 %-ը, իսկ շուկայում գործել են երկու տասնյակի հասնող սուբյեկտներ, ապա սկսած 2004-ից մոնոպոլիան մշտապես տնօրինել է շուկայի ավելի քան 90 %-ը, իսկ 2011– ի տվյալներով՝ 99, 9 %-ը: Ընդհանրացնելով «շաքարավազի» մենաշնորհի «հասարակական վնասը» կարելի է թվարկել դրա հետևյալ առանձնահատկությունները.
     ա) բնորոշ են ներմուծման բնագավառի մենաշնորհների վերաբերյալ վերոնշված գրեթե բոլոր առանձնահատկությունները,
     բ) առկա են որակի խնդիրներ (չարաշահումներ):
     ԲԵՆԶԻՆԻ և ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ շուկա: Վառելիքի շուկան շատ երկրներում ավանդաբար դաս­ վում է մոնոպոլ շուկաների շարքին: Ընդհանրացնելով «բենզինի և դիզվառելիքի» մենաշնորհ շուկայի «հասարակական վնասը» կարելի է թվար­ կել դրա հետևյալ առանձնահատկությունները. ա) թանկացնում է առանց այդ էլ ՀՀ-ում թանկ տրանսպորտային ենթակառուցվածքի շահագործման ծախսը, բ) մշտական մասնաբաժին ունենալով պետական գնումներում, ուղղակիորեն անդրադառնում է պետբյուջեի ծախսերին՝ հարկատուների գրպանին, գ) վառելիքի ներմուծող չհանդիսացող մանրածախ լիցքավորման կայանները հետևողականորեն դուրս են մղվում շուկայից, իրենց տեղը զիջելով ներմուծող-իրացնողներին, դ) մանրածախ ցանցը հիմնականում գործ ունի կասկածելի որակով վառելիքի հետ, հաճախ ստիպված լինե­լով նաև թերլիցքավորել: Ընդհանուր առմամբ Հայաստանը զարգացման ավ: ելի բարձր մակարդակի չի կարող հասնել մինչև փոփոխություններ չկատարի ազգային տնտեսության «օլիգոպոլիստական» կառուցվածքում: Մենաշնորհի պատճառով է որ ՀՀ ի տնտեսությունը գտնվում է ծանր իրավիճակում: Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել դրանց վերացման համար
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6503 | 0 | 0
Facebook