Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Ի՞նչ է լինում մահից հետո

Է․ Մ․
Հեղինակ`
Է․ Մ․
20:31, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
Ի՞նչ է լինում մահից հետո

Աստվածաշնչի պատասխանը
    

Աստվածաշունչն ասում է. «Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9: 5; Սաղմոս 146: 4) ։ Ուստի երբ մահանում ենք, մենք դադարում ենք գոյություն ունենալ։ Մահացածները չեն կարող մտածել, գործել կամ որևէ բան զգալ։
    

«Դեպի հողը պիտի դառնաս»
    

Աստված ասաց, թե ինչ է լինում մահից հետո, երբ առաջին մարդը՝ Ադամը, չհնազանդվեց իրեն. «Հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս» (Ծննդոց 3: 19) ։ «Հողի փոշուց» ստեղծվելուց առաջ, Ադամը գոյություն չուներ (Ծննդոց 2: 7) ։ Հետևաբար, երբ Ադամը մահացավ, նա դարձավ հողի փոշի՝ դադարեց գոյություն ունենալ։

Նույնը տեղի է ունենում բոլորիս հետ, երբ մենք մահանում ենք։ Մարդու և կենդանիների վերաբերյալ Աստվածաշունչն ասում է. «Բոլորը հողից են առաջ եկել, և բոլորը դեպի հողն են վերադառնում» (Ժողովող 3: 19, 20) ։
    

Միշտ չէ, որ մահը վերջակետ է
    

Աստվածաշնչում հաճախ մահը համեմատվում է քնի հետ (Սաղմոս 13: 3; Հովհաննես 11: 11–14; Գործեր 7: 60) ։ Խորը քուն մտած մարդը անտեղյակ է իր շուրջը կատարվող բաներին։ Նմանապես մահացածները ոչինչ չեն գիտակցում։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված կարող է մահացածներին արթնացնել, ինչպես խորը քնից, և նրանց նորից կյանք տալ (Հոբ 14: 13–15) ։ Ուստի մահը վերջակետ չէ այն մարդկանց համար, ովքեր հարություն են առնելու։

Աղբյուրը` Jw.org/hy
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
664 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ