Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Ֆինանսական խնդիրներ ու պարտքեր

Է․ Մ․
Հեղինակ`
Է․ Մ․
20:28, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
Ֆինանսական խնդիրներ ու պարտքեր

Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել
    
    

Աստվածաշնչի պատասխանը
    

Այո՛։ Աստվածաշնչյան հետևյալ չորս սկզբունքները կարող են օգնել քեզ փողի և պարտքերի հետ կապված հարցերում։

  1. Պլանավորիր ծախսերդ։ «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն, բայց ամեն շտապող կարիքի մեջ կընկնի» (Առակներ 21։5) ։ Մի՛ տրվիր ինչ-որ բան գնելու գայթակղությանը զուտ այն պատճառով, որ դա զեղչի տակ է։ Բյուջե կազմիր և հետևիր դրան։

  2. Խուսափիր անհարկի պարտքերից։ «Պարտք վերցնողը պարտք տվողին ծառա է» (Առակներ 22։7) ։ Եթե արդեն պարտք ես արել և ժամանակի ընթացքում չես կարողանում այն վերադարձնել, փորձիր պարտատերերի հետ քննարկել վճարման նոր պլանը։ Եղիր հաստատակամ։ Վարվիր այնպես, ինչպես խորհուրդ է տրվում Առակներ 6։1–5-ում. «Խոնարհեցրու քեզ և համառորեն թախանձիր մերձավորիդ։ Քուն մի՛ տուր աչքերիդ և ոչ էլ նինջ՝ կոպերիդ» ։ Նույնիսկ եթե քո առաջին խնդրանքը չընդունվի, նորից խոսիր փոփոխություն անելու մասին։

  3. Ճիշտ տեսակետ ունեցիր փողի հանդեպ։ «Նախանձ աչք ունեցող մարդը հարստության հետևից է ընկնում, բայց չգիտի, որ իր վրա չքավորություն է գալու» (Առակներ 28։22) ։ Նախանձն ու ագահությունը ոչ միայն կարող են ֆինանսական ճգնաժամի առաջ կանգնեցնել, այլև հետին պլան մղել հոգևոր հարցերը։

  4. Եղիր բավարարված։ «Եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք» (1 Տիմոթեոս 6։8) ։ Փողով չես կարող երջանկություն և բավարարվածություն գնել։ Աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից ոմանք շատ փող չունեն։ Նրանց ունեցածը ընտանիքի ու ընկերների սերն է և ընկերությունն Աստծու հետ (Առակներ 15։17; 1 Պետրոս 5։6, 7) ։

Աղբյուրը` Jw.org/hy
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
574 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ