Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Ե՞րբ է լինելու աշխարհի վերջը

Է․ Մ․
Հեղինակ`
Է․ Մ․
20:25, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
Ե՞րբ է լինելու աշխարհի վերջը

Աստվածաշնչի պատասխանը
    

Իմանալու համար, թե երբ է լինելու աշխարհի վերջը, անհրաժեշտ է հասկանալ, թե Աստվածաշնչում ինչպես է գործածված «աշխարհ» բառը։ Հիմնականում «աշխարհ» թարգմանված հունարեն կոսմոս բառը գլխավորապես վերաբերում է ամբողջ մարդկությանը, հատկապես նրանց, ովքեր օտարացած են Աստծուց և չեն վարվում նրա կամքին ներդաշնակ (Հովհաննես 15: 18, 19; 2 Պետրոս 2: 5) ։ Երբեմն կոսմոս բառը վերաբերում է մարդկային հասարակության կառուցվածքին (1 Կորնթացիներ 7: 31; 1 Հովհաննես 2: 15, 16) ։
    
    

Ի՞նչ է «աշխարհի վերջը»
    

«Աշխարհի վերջ» արտահայտությունը, որը հանդիպում է աստվածաշնչյան բազմաթիվ թարգմանություններում, կարող է նաև թարգմանվել «համակարգի վերջ» կամ «դարաշրջանի ավարտ» (Մատթեոս 24: 3, New World Translation; English Standard Version) ։ Այն վերաբերում է ոչ թե երկրի կամ ողջ մարդկության կործանմանը, այլ մարդկային հասարակության կառուցվածքի կործանմանը (1 Հովհաննես 2: 17) ։

Աստվածաշունչը սովորեցնում է, որ «չարագործները կկործանվեն», որպեսզի լավ մարդիկ կարողանան վայելել կյանքը երկրի վրա (Սաղմոս 37: 9–11) ։ Այդ կործանումը տեղի կունենա «մեծ նեղության» ժամանակ, որի գագաթնակետը կլինի Արմագեդոն պատերազմը (Մատթեոս 24: 21, 22; Հայտնություն 16: 14, 16) ։
    

Ե՞րբ է լինելու աշխարհի վերջը
    

Հիսուսն ասաց. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթեոս 24: 36, 42) ։ Նա նաև նշեց, որ այդ վերջը անսպասելի է գալու՝ «այն ժամին, որ չեք կարծում» (Մատթեոս 24: 44) ։

Թեև մենք չենք կարող իմանալ կոնկրետ օրն ու ժամը, Հիսուսը բաղադրյալ «նշան» տվեց կամ՝ մի շարք իրադարձություններ նշեց, որոնք վերաբերում էին աշխարհի վերջին նախորդող ժամանակահատվածին (Մատթեոս 24: 3, 7–14) ։ Աստվածաշնչում այդ ժամանակահատվածը կոչվում է «վերջի ժամանակ», «վերջին օրեր» (Դանիել 12: 4; 2 Տիմոթեոս 3: 1–5) ։
    

Աշխարհի վերջից հետո որևէ բան կմնա՞
    

Այո՛։ Երկիրը կշարունակի գոյություն ունենալ, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ «այն հավիտյանս հավիտենից չի սասանվի» (Սաղմոս 104: 5) ։ Երկրի վրա մարդիկ կբնակվեն, քանի որ Սուրբ Գրքում հետևյալ խոստումն է տրվում. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37: 29) ։ Երկրի վրա կլինեն այն պայմանները, որ Աստված ի սկզբանե նպատակադրել էր։


    
Աղբյուրը` Jw.org/hy
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
567 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ