Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ես ցանկանում եմ Հայոց բանակի սպա դառնալ»

14:37, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
«Ես ցանկանում եմ Հայոց բանակի սպա դառնալ»

Կապանի 13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը «Ես ցանկանում եմ Հայոց բանակի սպա դառնալ» ծրագրի շրջանակներում հրավիրեց ՊՆ Կապանի ՌՈ օպերատիվ բաժնի աշխատակիցներին: Հանդիպման նպատակն էր ոչ միայն հայրենասեր և ակտիվ աշակերտներին հանդիպելու, այլեւ դպրոց-զինված ուժեր-ոստիկանություն կապն ամրապնդելը, ռազմական գործի նկատմամբ դպրոցականների հետաքրքրության մեծացնելը, ինչին միտված էր նաև այս հանդիպումը: Հանդիպման ընթացքում աշակերտները լսեցին իրենց հուզող հարցերի պատասխանները, պարզեցին, թե իրենց ոլորտներում ինչն է հետաքրքրում պատանիներին, ինչպես կարող են ավելի գրավիչ դարձնել իրենց մասնագիտությունները: Անդրադարձ է կատարվել Հայոց բանակի սպայական անձնակազմի համալրման խնդրին, աղջիկների՝ բանակում ծառայելու նպատակահարմարությանը, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդմանը, երկրի ներքին անվտանգությանն ու հասարակական կարգուկանոնի պահպանմանն առնչվող հարցերի: ՊՆ Կապանի Ռազմական Ոստիկանության կարգապահական վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Ալեքսան Առաքելյանը և նույն համակարգի օպերատիվ բաժնի սպա, լեյտենանտ Արտաշես Աթայանը ներկայացրին հզոր ու անվտանգ պետություն ունենալու իրենց տեսլականը և այդ հարցում առանձնակի կարևորելով կիրթ, բանիմաց ու հայրենասեր երիտասարդների դերակատարությունը: Այնուհետեւ հանդիպումը շարունակվեց առավել անկաշկանդ մթնոլորտում. աշակերտները բազմաթիվ հարցեր են ուղղեցին ռազմական ոստիկանության ներկայացուցիչներին, որոնք վերաբերում էին ուսումը ռազմական և ոստիկանական կրթօջախներում շարունակելու հեռանկարներին, աղջիկների և տղաների համար ստեղծված պայմաններին, ազգային անվտանգության բնագավառում մեր երկրի ձեռնարկած քայլերին: / 35 աշակերտ/

Սովորողների հետ դաստիարակչական աշխատաքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2875 | 0 | 0
Facebook