Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Այս պատմությունը պատմել է Նյու-Յորքի տաքսու վարորդներից մեկը

REM's Corp
Մամուլի խոսնակ`
REM's Corp
18:17, կիրակի, 20 նոյեմբերի, 2016 թ.
Այս պատմությունը պատմել է Նյու-Յորքի տաքսու վարորդներից մեկը
     «Ես մոտեցա նշված հասցեին և ազդանշան տվեցի: Սպասելով մի քանի րոպե, ես նորից ազդանշան տվեցի: Սա իմ հերթափոխի վերջին կանչն էր, և ես արդեն մտածում էի շրջվել և հեռանալ: Բայց դրա փոխարեն ես կանգնեցրեցի ավտոմեքենան և մոտեցա դռանը: Թակեցի… «Մեկ րոպե», - լսվեց տարեց կնոջ ձայնը: Դռնից այն կողմ լսվում էր, թե ինչ-որ բան քաշ են տալիս հատակի վրայով:
    
     Երկար ընդմիջումից հետո, դուռը բացվեց: Իմ առջև 90-ամյա կին էր կանգնած: Նրա հագուկապը քառասունականներն էին հիշեցնում: Կողքին ճամպրուկն էր: Կացարանն անմարդաբնակ տեսք ուներ, ամբողջ կահույքը ծածկված էր, պատերին չկային ժամացույցներ, պահարանները դատարկ էին: Անկյունում կարտոնե արկղ էր՝ լցված նկարներով և ճախճապակյա ամանեղենով:
    
     «Դուք չէիք կարող տեղավորել իմ ճամպրուկներն ավտոմեքենայի մեջ», - հարցրեց տարեց կինը: Ես տեղավորեցի ճամպրուկները և վերադարձա, որպեսզի օգնեմ իրեն: Կինը բռնեց իմ ձեռքը, և մենք դանդաղ սկսեցինք քայլել դեպի ավտոմեքենան: Ընթացքում նա հայտնեց իր երախտագիտությունը, իմ բարության համար: «Չարժի», ասացի ես, - «ես պարզապես իմ հաճախորդների հետ վերաբերվում եմ այնպես, ինչպես կուզեի, որ օտարները վերաբերվեն իմ մոր հետ»: «Դուք շատ լավ մարդ եք», - տրտնջաց նա: Երբ մենք նստեցինք ավտոմեքենան, նա տվեց հասցեն և հարցրեց. «Կարո՞ղ ենք մենք քաղաքի միջով գնալ այնտեղ»: Ես պատասխանեցի, որ դա ամենակարճ ճանապարհը չէ: «Ինձ համար մեկ է, ես ոչ մի տեղ չեմ շտապում», - պատասխանեց տարեց կինը, - «ես միևնույն է ծերատուն եմ գնում»:
    
     Ես նայեցի հայելու մեջ, կնոջ աչքերը փայլում էին: «Ես գրեթե հարազատներ չունեմ, այլևս», - շշնջաց նա, - «Բժիշկն ասել է, որ ինձ քիչ է մնացել» . ես լուռ անջատեցի հաշվիչը: «Ո՞ր ճանապարհով եք ցանկանում գնամ» - հարցրեցի ես:
     Հաջորդ 2 ժամվա ընթացքում մենք շրջում էինք քաղաքով: Կինը ցույց տվեց շենքը, որտեղ ժամանակին աշխատել էր: Մենք գնացինք վայրը, որտեղ նա և իր ամուսինը բնակություն էին հաստատել ամուսնությունից հետո: Այնուհետ նա խնդրեց ինձ կանգնել կահույքի սրահի մոտ, որը ժամանակին պարադահլիճ էր: Վաղ տարիքում, նա այնտեղ հաճախում էր՝ պարելու:
    
     Մերթընդմերթ նա խնդրում էր ինձ դանդաղեցնել շենքերի կամ խաչմերուկների մոտով անցնելիս, իսկ ինքը լուռ նայում էր, ոչ մի խոսք չարտաբերելով: Երբ արևը հայտնվեց հորզիոնում, կինն անսպասելիորեն ասաց. «Ես հոգնեցի, եկեք գնանք»: Ամբողջական լռության մեջ հասանք այն հասցեն, որն ի սկզբանե տրվել էր ինձ: Մեր առջևում փոքրիկ, առողջարանին նմանվող, ոչ մեծ շինություն էր:
    
     Շենքին մոտենալուն պես, ավտոմեքենային աշխատակիցներ մոտեցան: Իրենք շատ բարեհամբույր էին, զգուշորեն հետևելով տարեց կնոջ ամեն շարժմանը: Ակնհայտ էր, որ իրեն այստեղ սպասում էին: Ես բացեցի բեռնախցիկը և ճամպրուկը մոտեցրեցի դռանը: Կինն արդեն նստած էր սայլակի վրա: «Ինչքա՞ն պետք է Ձեզ վճարեմ» - հարցրեց նա ձեռքը տանելով դեպի դրամապանակը: «Ոչինչ», - պատասխանեցի ես: «Սա Ձեր ապրուստի համար է», - առարկեց նա: «Դրա համար այլ հաճախորդներ կան», պատասխանեցի ես. ենթարկվելով ենթագիտակցական ազդակին, խոնարհվեցի և գրկեցի իրեն: Նա ամուր գրկեց ինձ և ասաց. «դուք մի փոքր ուրախություն պարգևեցիք տարեց կնոջը, շնորհակալ եմ»: Ես սեղմեցի նրա ձեռքը և քայլեցի դեպի ավտոմեքենան: Իմ հետևում փակվեց դուռը: Այդպես հնչում է կյանքի ավարտի ձայնը:
    
     Այդ օրն ես այլևս նոր հաճախորդ չվերցրեցի: Ես մտասուզված աննպատակ վարում էի քաղաքով: Չկարողացա խոսել ամբողջ օրվա ընթացքում: Իսկ ի՞նչ, եթե կնոջը չարասիրտ տաքսու վարորդ հանդիպեր: Իսկ ի՞նչ եթե ավարտվեր իմ հերթափոխը և ես չգնայի այնտեղ: Իսկ ի՞նչ եթե ես հրաժարվեի վարել քաղաքով: Կամ առհասարակ, մեկ ազդանշանից հետո հեռանայի:
     Ես կարծում եմ, որ իմ կյանքում դա ամենակարևոր արարքներից մեկն էր: Մենք հակված ենք մտածել, որ մեր կյանքը պտտվում է միայն կարևոր իրադարձությունների շուրջ: Սակայն իրական արժեքավոր իրադարձությունները հաճախ հայտնվում են այն տեսքով, որ շատերը կհամարեին՝ դա մանրուք է»:
Աղբյուրը` REM's Corp
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
687 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ