Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Ինչու՞ դավաճանեցի ամուսնուս (18+)

17:42, կիրակի, 20 նոյեմբերի, 2016 թ.
Ինչու՞ դավաճանեցի ամուսնուս (18+)
     Տղան, ում սիրում էի, մինչ ամուսնությունը, հանդիպումների ժամանակ բավարարվում էր միայն այտերը համբուրելով: Մտածում էի, թե ավանդապաշտ է և ամուսնությունից հետո ամեն ինչ կփոխվի ու մենք ազատություն կտանք մեր զգացմունքներին: Այդպես չեղավ: Անկողնում, նմանվում էր աքլորի՝ մեկ-երկու շփումներից հետո, գործն ավարտված համարելով, քնում էր, իսկ ես երկար ժամանակ չէի կարողանում հանգստանալ և աչքերս փակել: Ավելին էի ուզում, քան նա տալիս էր: Ցանկանում էի նրան համբուրել, գուրգուրել, փաղաքշել և նույնը ստանալ նրանից:
     Մի անգամ, ամոթը մի կողմ թողնելով. ցանկացա առաջին քայլերն անել, փոխել մեր սեռական կյանքի ընթացքը: Մթության մեջ, երբ ձեռքս ակամա, թե բնազդաբար մոտեցրեցի նրա սեռական օրգանին, նա ետ քշվեց և զայրացած ասաց.
     -Նման բան իրենց թույլ են տալիս միայն անառակաբարո կանայք:
     -Միթե՞ ամուսնուն գուրգուրելն ու համբուրելը անառակություն է, -վրա բերեցի ես:
     -Մենք ավանդապաշտ ընտանիք ենք, -եղավ պատասխանը:
     Մոլորվել էի: «Ու՞մ եմ սիրել» - մտածում էի:
     Ընկերությունը, որտեղ աշխատում էի, մի գեղեցիկ ու առնական տղամարդ, անտարբեր չէր իմ նկատմամբ: Ճիշտ է, նա ոչինչ չէր խոստովանում, սակայն ես դա զգում էի նրա հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: Նա ամուրի էր: Որոշեցի հայացքով հասկացնել, որ ես էլ անտարբեր չեմ: Նա զգաց և մենք սկսեցինք շփվել: Ստիպված էի նրան պատմել ամուսնուս մասին: Նա ինձ հասկացավ: Մի օր էլ, երբ ամուսինս մեկնել էր հեռավոր գյուղ իր ազգականի թաղմանը, իմ նոր ընկերոջը հրավիրեցի տուն: Հյուրասիրությունից հետո, եղավ այն, ինչի մասին ես փափագում էի: Ազատություն տալով զգացմունքներիս, սկսեցի անել այն, ինչն ամուսնուս կարծիքով անառակություն էր համարվում: Անսովար սիրեկանիս երկարատև սեռական գործողություններից հետո միայն, ինձ առաջին անգամ կին զգացի: Իմ ցանկությամբ, նա մնաց ինձ մոտ մինչ լուսաբաց: Ողջ գիշեր հետս սիրով զբաղվելով: Միայն լուսադեմին հեռացավ, երբ ամուսինս պետք է տուն վերադառնար:
     Դժվարը սկիզբն էր: Հետագայում շարունակեցինք առանձնանալ սիրեկանիս հետ նրա տանը: Ամուսնուցս բաժանվել չէի ցանկանում, քանի որ նրան սիրում էի առաջվա նման:
     Սկիզբը նաև վերջ ունի: Վախենում էի ամեն ինչ բացահայտվելուց: Մի գեղեցիկ օր ամուսինս, պատահաբար, տուն վերադառնալիս, մեզ «բռնացրեց» սեքսի ամենաթեժ պահին:
     Մենք բաժանվեցինք: Ես ամուսնացա սիրեկանիս հետ, ով սեռական գործողությունների մեջ որևէ անառակություն չէր տեսնում և շարունակեցինք ապրել ներդաշնակ սեռական կյանքով:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
2662 | 3 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
Աննա
Աննա 14:47, 21.11.2016
Ամուսինդ հիմարի մեկն է եղել:Բա տղամարդն նման բանից կհրաժարվի?