Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Գիտե՞ք արդյոք, որ…

23:26, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
Գիտե՞ք արդյոք, որ…

Նոյեմբերի 7-ը ոչ միայն բոլշևիկյան հեղաշրջման օրն է, այլև Ռուսաստանի առաջին սթափարանի «ծննդյան» օրը

Այն 1902 թվականի նոյեմբերի 7-ին բացվել է Տուլա քաղաքում՝ զուտ մարդասիրական մղումով, որպեսզի փողոցում քնող լակածները չմրսեն: Մի քանի տարի անց սթափարաններ են բացվում նաև Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքներում:


     Խորհրդային իշխանությունը փակում է սթափարանները, բայց տեսնելով, որ փողոցներում քնող լակածների թիվը չի նվազում, տեսնելով, որ այլ ճար չկա, 1931-ին այդ հաստատությունները վերաբացում է: Մինչև 1940 թվականը սթափարանները առողջապահության ժողովրդական կոմիսարիատին էին ենթարկվում, բայց Լավրենտի Բերիայի հրամանով դրանք հանվում են առողջապահության ժողկոմատի ենթակայությունից ու հանձնվում են ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին, այսինքն՝ սովետական միլիցիային: Սթափարաններին կիսաբանտային կարգավիճակ էր տրված: Այս հաստատություններում հայտնվածների վրա կարող էին սառը ջուր լցնել, կապել մահճակալին, հետո «ծառայության» համար խոշոր գումար շորթել, սթափարանում հայտնված անձի աշխատավայրի ղեկավարությանը տեղեկացնել նրա՝ այնտեղ գտնվելու մասին, որպեսզի նրան աշխատավայրում ինչպես հարկն է մշակեին կուսակցական-արհմիութենական մեթոդներով՝ զրկելով պարգևավճարից, հանգստյան տան ուղեգրից, չճարվող ապրանքի հերթից: Պերմանենտ կամ անընդմեջ լակողների համար թվարկած պատիժներն առ ոչինչ էին, բայց, ինչպես ասում են, վայն եկել էր՝ տարել հազարից մեկ հարբածներին: Հետագա կյանքում մեծ բարդություններից խուսափելու համար նրանք ստիպված էին խոշոր կաշառքներ տալ իրավապահ մարմինների աշխատակիցներին, որպեսզի սթափարանում իրենց հայտնվելը պարտակվի:

Ուկրանիայում սթափարանները փակվում են 1999-ին, իսկ Ռուսաստանում՝ 2011-ի հոկտեմբերին: Հիմա թունդ հարբած ռուսներին «Շտապ օգնություն» ծառայության բրիգադները տեղափոխում են հիվանդանոցների թունաբանական կամ վերակենդանացման բաժանմունքներ, իսկ ոտքի վրա կանգնել կարողացողներին՝ թերապևտիկ բաժանմունք:

Հենց ռուսական լրատավամիջոցներից քաղված տեղեկություններն ի մի բերելով՝ կարելի է ասել, որ այս երկրում հարբեցողների թիվը ոչ թե նվազում է, այլ՝ ավելանում, մեծապես ավելանում է նաև թմրամոլների թիվը: Ռուս ազգը հաստատուն քայլերով դեպի դեգրադացում է գնում:

Ներկայում սթափարանների համակարգը գործում է Բելոռուսում, Ղազախստանում, Մոլդովայից զավթած Մերձդնեստրովեում ու նաև Չեխիայում ու Լեհաստանում:

ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրների մեծ մասում ոստիկանությունն իրավունք չունի հարբածին բռնել կամ կալանավորել, եթե նա քրեական հանցանք չի գործել, որովհետև դա մարդու իրավունքների խախտում է համարվում, իսկ Շվեդիայում և Կանադայում հարբածներին տուն են տանում՝ տեղ հասցնելու վարձ գանձելով:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1771 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ