Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՐԳԵԼԻ ԱՆԿԱԽ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԴԱՏԱՐԱՆ, ՀԱՐԳԵԼԻ ԴԱՏԱՎՈՐ...

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
21:40, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
ՀԱՐԳԵԼԻ ԱՆԿԱԽ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԴԱՏԱՐԱՆ, ՀԱՐԳԵԼԻ ԴԱՏԱՎՈՐ...

(անորոշ, անհասանելի ապագայում. ձախից՝ որրպես ամբաստանյալ բոլոր հանցագործ իշխանավորներն են, կենտրոնում՝ Դատարանը ու մեղադրող կողմը)

Ինչի՞ են մեզնից շատերը, գտնվելով արտասահմանում, շարունակում հետաքրքրվել Հայաստանի կյանքով։
     Օրինակ, կարայինք չէ՞ թքած ունենայինք, թե մեր հեռանալուց հետո ոնցա ապրում Փոքր Հայությունը։ Կարայինք, բայց անհնարա: Անհնարա ջնջել հիշողություններն ու ապրումները: Գնացածներից շատ - շատերս Հայաստանում հեր - մեր ունենք, ախպեր ու քուր, մի խոսքով՝ ազգականություն ունենք, որոնք շարունակում են ապրել Հայաստանի մարդակերական պայմաններում: Չենք լռում նույնիսկ հեռվից, քանի որ ռսի ասած՝ лох չենք։ Լոխ չենք հենց մենակ նրա համար, քանի որ վերջիններիս օգնում ենք հեռվից ֆինանսապես։ Հակառակ դեպքում մեր տարեց ծնողները արագ կմեռնեյին, եթե թողնեյինք նրանց նման տեսակ ավազակապետների տված թոշակի հույսին։ Այսինքն ուղարկած փողը իրանց ծնողների ծախսելու, անընդհատ ու անհիմն բարձացող հարկերի, տուրքերի, ապրանքների ու ծառայություններրի գների միջոցով մտնել ու հիմա էլ մտնումա Հայաստանի ավազակների գրպանը։ Հետևաբար, թալանչիական տնտեսական քաղաքականությունը, որը վարում են ՀՀ ավազակապետերը, վերաբերումա նաև գնացածներին նույնիսկ՝ տնտեսական տեսանկյունից, անկախ նրանից՝ գիտակցում են նրանք էդ ամենը, թե չեն գիտակցում:

Գնացածների կողմից Հայաստանի ներկայով ու ապագայով հետաքրքրվելու հարցի տնտեսական կողմից բացի կա նաև հարցի է՛լ առավել մեծ ու կարևոր՝ զգացմունքային - բարոյական կողմը։ Էդ սրտացավություննա էն սոցիումի հանդեպ, որի մեջ ապրել ու ձևավորվել ենք որպես մարդ ու որպես անհատականություն։ Դրա մեջ մտնումա ամեն ինչ՝ հարազատ տունը, շենքի ամեն մի փշրված աստիճանը, բակի ամեն մի քարն ու թուփը, որի հետևում մանկության տարիներին պախկվոցի ենք խաղացել, ի վերջո՝ առաջին հանդիպումն ու առաջին իսկական սերը... Մի խոսքով՝ ամեն ինչ, որը տնտեսական պատճառից շատ ավելին արժի, որ մարդ հայհոյախոսի, սարսափելի անեծքներ տեղա ներկա կաղգլուխ ամբաստանյալ - ավազակապետերի հասցեյին, որոնց մարդակերական կառավարումը հարկադրելա հային դիմելու ծայրահեղ մի քայլի՝ ճարահատ թողնել էդ ամենը ու հեռանալ ուրիշ երկրներ՝ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ վաստակելու համար սեփական ապրուստը: Այսինքն գնալ մի ուրիշ ու խորթ ու օտար սոցիում, որդեղ չի կարա անի նույնիսկ հասարակ թվացող մի բան. նարդին կամ շախմատը թևի տակ դրած թակի հարևանի տան դուռը, որ իջնեն բիսեդկա նարդի ու շախմատ խաղան...

Հարգելի ԴԱՏԱՐԱՆ, Հարգելի Դատավոր, եթե հրապարակավ կախաղան հանելուց առավել լավ միջոց կա ամբաստանյալներին՝ հատուցելու իրանց գործած չարագործությունների համար, ապա՝ թողնում եմ Ձեր վճռին:

Ես մահապատի՛ժ եմ պահանջում ամբաստանյալների համար, քանի որ նրանց գործած գլխավոր հանցանքները ուղղված են էղել ՄԱՐԴՈՒ, նրա բարոյական ու բարձրագույն զգացմունքների, սոցիալական արդարության, բարոյականության, օրենքի ու կարգի դեմ:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
    
     19.11.2016

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3859 | 0 | 0
Facebook