Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ժամանակակից Ամանորյա դեկորացիաներ՝ ինչպե՞ս յուրահատուկ զարդարել տունը 2017 թվ դիմավորելու համար

Davit
Հեղինակ`
Davit
21:10, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
Ժամանակակից Ամանորյա դեկորացիաներ՝ ինչպե՞ս յուրահատուկ զարդարել տունը 2017 թվ դիմավորելու համար

Ամանորն ու Սուրբ ծնունդը տարվա ամենաջերմ և ուրախ տոներն են, որոնք ընդունված է տոնել ընտանիքի հետ։ Բնականաբար ընտանիքի բոլոր անդամների համար յուրահատուկ հաճույք է բնակարանը Ամանորյա տոներից առաջ զարդարելը։ Ամանորյա դեկորացիան տան ամեն անկյանը փափուկ հարմարավետություն է տալիս և ստեղծում կախարդական տոնական տրամադրություն։


     Վստահեցնում ենք ձեզ, որ նման գեղեցկություն սեփական տանը ստեղծելու համար կարիք չկա բյուջեի մեծ մասը տրամադրել դեկորացիաներին․ ընդամենը հարկավոր են հմուտ ձեռքեր և վառ երևակայություն։


     2017 թվականի նախաշեմին շատ դիզայներներ հեռանում են ամանորյա դասական կարմիր-սպիտակ-կանաչ գույների համադրությունից և առաջարկում են առավել ժամանակակից տարբերակներ, որոնք, միևնույն է, ստեղծում և փոխանցում են ամանորյա տրամադրությունն ու ոճը։


     Առաջարկում ենք 2017 թվ ամանորյա դեկորի տաս ժամանակակից տարբերակներ, որոնք հեշտությամբ կարող եք կիրառել ձեր տանը և զարմացնել ձեր հյուրերին տան ոճային և ինքնատիպ զարդարանքով։
    

1. Հյուրասենյակում տեղադրեք մի անսպասելի և անհամատեղելի իր, օրինակ վինտաժային հեծանիվ՝ զամբյուղով։ Զարդարեք այն փայլող լույսերով։

2. Միջանցքի փոքրիկ սեղանը վերածեք անսովոր աքսեսուարներով յուրահատուկ զարդարված տոնական խարսխի։ Ոտքերին փայլող լույսեր ամրացրեք։

3. 2017 թվ հյուրասենյակում տոնական մթնոլորտի ստեղծման համար՝ օգտագործեք սևի, կանաչի և ոսկեգույնի համադրությունը, այն շատ էլեգանտ ոճ կհաղորդի ձեր տանը։

4. Թավշյա վարագույրները իդեալական են կախարդական Ամանորյա տրամադրություն ստեղծելու գործում։

5. Գեղեցիկ զարդարված նվերները ինքնին դեկոր են։

6. Օգտագործեք ձեր սիրելի լուսանկարներն ու բացիկները որպես զարդարանք։

7. Տոնածառը դրեք պատուհանի տակ։

8. Նեոնային լույսեր շատ օգտագործեք։

9. Գունավոր ձեռնոցներ կախեք տնով մեկ՝ գուլպաների փոխարեն։

Ննջասենյակում տոնական անտառ ստեղծեք։
    
     Ֆոտոշարքը դիտել սկզբաբյուր կայքում House Interior
Աղբյուրը` http://house-interior.net/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6048 | 0 | 0
Facebook