Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

1000 դրամը՝ 10 օրվա հացի փող....

22:52, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
1000 դրամը՝ 10 օրվա հացի փող....
     1000 դրամը՝ ուսանողի 5 օրվա ճանապարհածախս ա:
     1000 դրամը՝ 10 օրվա 100-դրամանոց հաց ա:
     1000 դրամը՝ 10 հատ 100-դրամանոց տետր ա:
     1000 դրամը՝ մի զույգ տաք կոշիկի փողա, որ ծնողը պարտքով առնում ա ու ամեն ամիս 1000-դրամով փակվում:
     1000-դրամը՝ 6 օրվա մակարոնի փող ա, 6 օր չունևոր ընտանիքում մակարոն կուտեն:
     1000 դրամը՝ մի շաբաթվա պամպերիսի փող ա:
     1000 դրամը՝ մեկ ամսվա ջրի ու լույսի փողա:
     Ու երկար կարելի ա թվարկել, թե 1000 դրամը ինչքան պետք ա էն մարդկանց, ովքեր նախ հազիվ են աշխատանք գտնում, հետո էլ էնքան չնչին գումար են ստանում, որ էդ 1000 դրամը դողղալով են ծախսում:
     Չի կարելի բոլորին դնել հավասար նժարի վրա: 100-ից 10.000 դրամի սանդղակում պետք էր սահմանել ու աշխատավարձի չափից որոշվեր, թե ով ինչքան պետք է վճարեր: Ամսեկան 70.000 դրամ աշխատավարձ ստացող մարդը՝ տարեկան 12.000 դրամ պետք է վճարի...ԱԲՍՈՒՐԴ:
     Խնդիրը ամենևին 1000 դրամը չէ, սահմանում կանգնած մեր տղաները մեզ համար են կյանքը տալիս, բայց չի կարելի տեղից էլ ոչ լավ վիճակում գտնվող ժաղովրդից 1000 դրամ, հակառակ իր կամքի վերցնել՝ առանց վիճակագրական տվյալներ հաշվի առնելու:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9155 | 0 | 0
Facebook