Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Փողերի լվացման դեմ պայքարը լուրջ խնդիր է, և այդ ուղղությամբ ցանկացած նախաձեռնություն, որը կնպաստի պայքարի արդյունավետության բարձրացմանը չափազանց կարևոր է և հրատապ» . Սերգեյ Առաքելյան

14:24, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2016 թ.
«Փողերի լվացման դեմ պայքարը լուրջ խնդիր է, և այդ ուղղությամբ ցանկացած նախաձեռնություն, որը կնպաստի պայքարի արդյունավետության բարձրացմանը չափազանց կարևոր է և հրատապ» . Սերգեյ Առաքելյան

Նոյեմբերի 12-ին ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ անցկացրեց «Փողերի լվացման գործերի քննությունը» թեմայով կոնֆերանս: Այն վարում էին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը:

Կոնֆերանսին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ դատական համակարգից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից, ՀՀ պետեկամուտների կոմիտեից, ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնից, ՀՀ դատական դեպարտամենտից:

Կոնֆերանսի մեկնարկը տրվեց Արդարադատության ակադեմիայի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջև համագործակցության մասին փոխըմբռնման համաձայնագրի ստորագրման արարողությամբ:

Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ Դանիել Ազատյանը կարևորեց նման քննարկումներ անցկացնելու փաստը՝ միաժամանակ ընդգծելով, որ Արդարադատության ակադեմիայի և Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը կարևոր քայլ է փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ:

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նշեց, որ փողերի լվացման դեմ պայքարը լուրջ խնդիր է, և այդ պայքարի ուղղությամբ ցանկացած նախաձեռնություն, որը կնպաստի պայքարի արդյունավետության բարձրացմանը չափազանց կարևոր է և հրատապ: «Լիահույս եմ, որ մեր այս համագործակցության շրջանակներում այսօր կազմակերպված և հետագայում կազմակերպվելիք տարբեր տեսակի միջոցառումները զգալի ավանդ կլինեն այդ գործում» , -նշեց ռեկտորը՝ հավաստիացնելով, որ հաշվի առնելով այդ ոլորտում առկա մասնագիտական գիտելիքի պակասը՝ առաջիկայում նախատեսվում է ակադեմիայի ուսումնական ծրագրերում ներառել փողերի լվացման դեմ պայքարի վերաբերյալ դասընթացներ:

Կոնֆերանսի ընթացքում ներկաները քննարկեցին փողերի լվացման գործերի քննության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնակիցները նաև մտքեր փոխանակեցին օրենսդրական և գործնական խոչընդոտների վերաբերյալ, վերլուծեցին փողերի լվացման գործերով կայացված որոշակի դատական ակտեր ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային փորձի օրինակներով:

Աղբյուրը` www.justiceacademy.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2744 | 0 | 0
Facebook