Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՏԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՅՑԵՔԱՐՏԸ՝ ՄԱՔՈՒՐ ՕԴ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
23:57, կիրակի, 13 նոյեմբերի, 2016 թ.
ՏԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՅՑԵՔԱՐՏԸ՝ ՄԱՔՈՒՐ ՕԴ
    

Երբե՛ք երկրորդ անգամ չեմ գնա մի տուն հյուր, որդեղից շան հոտա գալի ու որդեղ ոնցոր ձուկը ջրում «մարդիկ» ամուսնական զույգեր են ապրում՝ իրանց էրեխեքով: Ու ահավորը էնա, որ իրանք էդ սպեցիֆիկ վատ հոտը չեն զգում: Օրինաչափն էլ էնա, որ նման տներից դուրս են գալիս ընենց կոկիկ հագնված - թրաշված - կապված - ցանված, կարծես էդ վատ հոտը իրանց տնից չէր գալի...
    

Դե, գարշահոտության մեջ ցուցադրականությունը նորմայա:

Կինոռեժիսոր, դերասան, գրող, բանաստեղծ, թատերագետ ու արձակագիր Վահրամ Արամայիսի Սահակյանը խոսք ուներ. «...Բայց տանը չորեքթաթա ման գալիս» . իսկը էս դեպքի համարա:
    

Ես ժամանակին գործիս բերումով այցելել եմ Երեվանում ընե՛նց տներ, որդեղից նույնիսկ շունը կփախներ ու որդեղ կարայիր մտնեյիր մենակ հակագազով: Ու ճիշտ հակառակը. այցելել եմ գյուղում ընենց մի ընտանիք, որդեղ սպեցիֆիկ վատ հոտ չեմ առել:
    

Տարիներ առաջ, երբ աշխատում էի ՝՝ԻՄԵՔՍ ԳՐՈՒՊ՝՝ ՍՊԸ - ում՝ որպես նախապատրաստող ու առաքման բանվոր, ընդեղի վարորդներից մեկը՝ Արմեն Ալոյանը, կյանքից խրատներ էր տալի: Ասում էր. ՝՝Կնիկը իրավունք ունի գեշ ըլնելու, բայց ձեռը կեղտոտ ըլնելու իրավունքը՝ չունի՝՝:
    

Հիմնականում համաձայն եմ, եթե տան մաքրության գլխավոր պատասխանատվությունը իրա վրայա վերցրած լինում կինը:
    

Հիմա կավելացնեմ, որ մաքուրը կեղտոտից զանազանող մարդը՝ ըլնի էդ տղամարդ, թե՝ կին, պտի դիմացինից պահանջի մի օրենք՝ տունը մաքուր պահել, ու որպես պհանջողներ պտի հետևեն էդ օրենքին՝ չծխեն տան մեջ, սնվելուց հետո ամանները հավաքեն - լվանան, ուտելիքի մնացուկները՝ թափեն, իսկ ավելացած ուտելիքով թասերը ծածկեն ու պահեն սառնարանում: Ամեն օր լողանան, ցնցուղ ընդունեն: Մի խոսքով՝ տնից ու տանը բնակվող անձանց վրայից սպեցիֆիկ վատ հոտ չպիտի՛ գա: Տնից կարա գա մենակ կամ նոր վերանորոգման՝ թարմ ներկի, կամ՝ լավ ճաշի հոտ՝ էն էլ շատ կարճ ժամանակով: Դրա համար տունը պետքա պարտադիր ու հաճախակի օդափոխել՝ առողջական ու էսթետիկական տեսանկյուններից՝ անկախ տաք ու սառը, անձրևոտ - ձյունոտ եղանակներից: Այսինքն ընդհանուրով վերցրած տան մեջ մաքրության համար պատասխանատու են բոլորը: Ստացվումա, որ էն տնից, որդեղից սպեցիֆիկ վատ հոտա գալի, էդ տան սուբյեկտները կամ չեն հասկանում, չեն տեսել, կամ էլ՝ իրանց ցույց չի տրվել մաքուրն ու կեղտոտը:
     Իրանց բացատրող չի էղել, որ տան մեջ մի բան սրբելուց, պետքա սրբել ՄԱՔՈՒՐ փալասներով, որոնցից վատ, ավելորդ հոտ չի գալիս ու որը հետևաբար օգտագործումից հետո վատ հոտ չի կարա թողնի սրբվող մակերևույթի վրա:
    

Մի ոչ պակաս կարևոր մի բան էլ կա. լոգարանում սապոնի վրա մազեր չի՛ կարելի թողնել լողանալուց հետո:
    

Ամեն բան պետքա ցույց տա, որ տանը մարդիկ են ապրում, այլ ոչ թե մարդանմաններ:


    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
    
     13.11.2016

    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4263 | 0 | 0
Facebook