Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
21:47, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2016 թ.
ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ

«Но когда война становится буквально бесконечной, она перестает быть опасной» . (George Orwell; 1903—1950)

Էն, որ հայ զինվորը անդամահատվում, հաշմվում ու ի վերջո՝ սպանվումա հակառակորդ կողմի արկ - ականից, գնդակներից՝ հանուն ԵՐՐՈՐԴ ուժի շահերի, էդ մասին կասկածել չարժի: Ու չնայած Օրուելից լավ ու ավելի սեղմ ասել ինձ չի հաջողվի, բայց ես իմ հերթին կասեմ, որ էս տեսակ հիմար ՝՝պատերազմին՝՝ պետքա վերջ տրվի, մանավանդ, երբ պատերազմող կողմերից հատկապես Հայաստանը հայտնվածա տնտեսական ու քաղաքական կրախի պայմաններում՝ ծակ բյուջեյով, վիթխարի արտաքին պարտքով, որը երբեք չի մարի, առանց սեփական ռազմական արդյունաբերության՝ երբ դեսից - դենից զենքա մուրում ու կախվածա մատակարարումներից:
     Չլնեն զենք մատակարարող կողմերը՝ չեն ըլնի նաև պատերազմող կողմերը:

Եթե կասկածողներ կան իմ էս պնդման դեմ, ուրեմն թող գնան իրանց համար նետ ու աղեղ սարքեն ու ռադ ըլնեն սահման «պահելու»: Իսկ եթե չկան, ուրեմն պետքա ստիպված ընդունեն, որ էս տեսակ անմիտ, աբսուրդ ու դիակներից բացի ոչինչ չտվող կռիվը բացի աղետից ուրիշ ո՛չ մի լավ բան չի բերել Հայության գլխին:
     Ի վերջո, ովա՞ դավաճանը. նա՛, ով կեղծ - պատերազմ վարելու ճանապարհով մեծամասնությանը խոտա կերցնում ու հարստանումա նրա հաշվին, թե՞ նա՛, ով դեմա նման ինքնախաբեությանը, բացոռությանը, շարունակվող անիմաստ կորուստներին...
     Եթե հիշում եք, դեռևս էրկու տարի առաջ Վահե Ավետյանը դիվանագիտություն դրսևորեց ու Խոջալույի դեպքերի հետ կապված հայտարարությամբ հանդես էկավ, որը միտված էր հայ ու ադրբեջանցի ժողովուրդների մեջ թշնամանքը վերացնելուն: Ոնց էրկու տարի առաջ, ընենց էլ հիմա, ես ողջունում ու պաշտպանում եմ նրա հաշտության տանող ու թշնամանքին վերջ տվող դիվանագիտական քայլը: Ողջունում եմ, քանի որ չեմ ուզում, որ հայ զինվորը զոհվի արտաքին ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ շահերի համար: Չեմ ուզում, որ իրա ներքին իշխանավորները ահաբեկեն ժողովրդին ՝՝արտաքին վտանգով՝՝ ու շարունակեն նրա հարստահարումը, քամեն նրա կենսական ուժերը:

Այլ հարցա, որ Վահե Ավետյանի քայլերի միակ թույլ կողմը էդ իրա ռուսատյացություննա, ավելի ճիշտ՝ հակակրեմլիզմը: Վահեն չպետքա մոռանա, որ Անդրկովկասում պատերազմի շարունակմամբ շահագրգռված կողմ հանդիսանումա Արևմուտքը, որին պետքա, որ ռուսական ազդեցությունը լիկվիդացվի Անդրկովկասից: Արևմուտքի էս նպատակի պրովոկացիոն բնույթնա ստիպում Ռուսաստանին էրկու կողմերին պարբերաբար զենք մատակարարելը, որով միյուս կողմից դրականորեն ապահովագրումա իրա ներկայությունը տարածաշրջանում:

Եթե ռուսական ազդեցություւնը լիկվիդացվի տարածաշրջանից, ինչը Վահեյի սրտովա, էդ մեծ վտանգ կլնի հայության համար, քանի որ ռուս - թուրքական նոր համագործակցությունը մեծ հավանականությամբ իրան իրավունք կվերապահի վերանայելու Կարսի պայմանագիրը: Չմոռանանք, որ դրա տակ ստորագրելա նաև Ռուսաստանը: Ու թե ինչ կարան պայմանավորվեն կողմերը հայերի հարցում, մենակ իրանք կիմանան: Կարսի պայմանագրի հարցը ոչ թե Հայաստան - Թուրքիա, այլ Ռուսաստան - Թուրքիա հարաբերությունների տիրույթումա: Էս չի կարելի մոռանալ: Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ չունի:

Եզրակացություն:

Հայ - ադրբեջանական հաշտության կայացումը հայության համար ազգային անվտանգության հարցա, օրախնդիրա ու կարա տեղի ունենա մենակ Ռուսաստանի Դաշնության խաղարարար միջնորդությամբ՝ անկախ Լեռնային Արցախի հարցում հայկական կողմից փոխզիջումների գնալու քանակից ու բովանդակությունից:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
    
     11.11.2016

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
1
3820 | 0 | 1
Facebook