Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՊԱՐՏՔՆ Է ԼԻՆԵԼ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԻ ԿՈՂՔԻՆ

11:00, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2016 թ.
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՊԱՐՏՔՆ Է ԼԻՆԵԼ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԻ ԿՈՂՔԻՆ
    
Այսօր հերոս՝ Նորո Գասպարյանի մայրիկի ՝ Նունե Աթաջանյանի ծննդյան օրն էր և մեր կազմակերպության անդամներով որոշեցինք դա առիթ հանդիսացնել հերոսածին մայրերի օրը մի փոքր հետաքրքիր դարձնելու համար: Հավատացած եղեք, որ նրանք շատ ունեն մեր ուշադրության կարիքը, կարողանանք ամենքս մեր ժամանակից նրանց տրամադրել, որովհետև նրանց զավակներն ամենաթանկն են նվիրել հանուն մեզ՜ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ;Երբ հետ ենք գնում և հասնում այսօր, մեր հերոսների թիվը, ցավոք սրտի, ութ հազարին է մոտենում, և եթե մեզանից մեկն էլ նրանց մայրերի կողքին լինի, դա կլինի յուրաքանչյուրիս կատարած արարքներից ամենաագնահատելի: Մեր մտահաղացումը մի փոքր մեր մայրերին, կարծես կտրեց իրականությունից: Եվ շնորհակալություն մեր կազմակերպության արտաքին կապերի բաժնի ղեկավար տիկին Լենա Մուրադյանին, ով իր ընտանիքի անդամների հետ միասին իրենց հյուրընկալ օջախում ընդունեցին հերոսներ ՝ Դուշման Վարդանի, Նորո Գասպարյանի, Արմեն Հովհաննիսյանի, Ադամ Սահակյանի, Հրաչ Սարգսյանի, Պարույր Մելքոնյանի մայրերին և մեկ անգամ ևս հնարավորություն ընձեռնվեց բոլորիս մեր խոնարհումը բերել մեր հերոս տղաներին: Ունեինք բազմաթիվ հյուրեր և սփյուռքից և Հայաստանի տարբեր վայրերից: ՈՒնեցանք ելույթներ ՝ Գուսան Հայկազունի, Լեռնապար պարի խումբ, փոքրիկ երգչուհի՝ Արմա Գալոյան և բանաստեղծուհի՝ Ռեգինա Ամատունի: Մեր ամենափոքրիկ հայրենասերը Գուսանի դուստր՝ ԱՆԱՀԻՏՆ ԷՐ: Շատ հուզիչ էր, երբ անակնկալ մեզ միացավ հեռավոր Սիբիրից՜ Նիժնիվարտովսկից Նորոյի հորաքույրը՝ Իզաբելլա Բարխուդարյանը:

Շատ հուզված ենք երեկոյից, այն կայացավ նպատակին, հուզիչ էր.....
     Սիրտս կտոր կտոր էր լինում, երբ տեսնում էի, թե ինչպես են հերոսների մայրերն իրար մեջ տեսնում իրենց մխիթարանքը: Իրար հետ մեկ թելով էին կապված.բոլորիս նույն ցավն էր միավորել, բոլորս մտքներում ասում էինք, -երանի՜՜՜՜՜՜՜՜՜ նրանք մեր հետ լինեին

ՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐԻՆ և ՆՐԱՆՑ ՄԱՅՐԵՐԻՆ, ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ՏՂԱՆԵՐԻՆ, տիկին Լենային և նրա ընտանիքին, Դուշման Վարդան ծնած Զարիկ մայրիկին՝ մեր մայրերին սատար լինելու համար, ՌԴ ժամանած ատամնատեխնիկ Միսակ Մխիթարյանին, ով հատուկ եկել է Հայաստան մեր տղաների ծնողներին ատամնաբուժական օգնություն և պրոտեզավորում իրականացնելու համար, հատուկ շնորհակալություն մեր հայրենակցին՝պարսկահայ տիկին Սիլվային՝ հերոսների մայրերին անակնկալ մատուցելու համար, «Տղամարդիկ» ՀԿ նախագահ Արամ Մելիքյանին ՝մայրերին անակնկալ մատուցելու համար, կաշվեզարդերի հեղինակ՝ Նունե Ավագյանին՝ մայրերին անակնկալ մատուցելու համար, Գալոյանների ընտանիքին անակնկալների համար, մեր սիրիահայ համայնքից՝ Երանուհի Ջաբաղջուրյանին, Յակուբյան քույրերին, Փալանջյանների ընտանիքին, Գուսան Հայկազունուն և նրա ընտանիքի անդամներին՝գեղեցիկ անակնկալների համար, Լեռնապար պար խմբի անդամներին՝ գեղարվեստական մասն ապահովելու համար, ՌԴ մեր հարենակցի՝ Իզաբելլա Բարխուդարյանին՝ ամենաանհավանական անակնկալից, ատամնաբույժ Արմենին, բանանաստեղծուհի Ռեգինա Ամատունուն և բոլոր բոլոր ներկաներին, այսօրվա երեկոն կայացնելու համար:
Թող այսպիսի միջոցառումները դառնան վարակիչ և մեր մայրերի օրը կարողանանք մի փոքր դարձնել գունավոր:

    

    

    

    

    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
822 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ