Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անհրաժեշտ է իմանալ դիտու՞մ եք դուք «Դիրքերում» հաղորդաշարը

00:56, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2016 թ.
Անհրաժեշտ է իմանալ դիտու՞մ եք դուք «Դիրքերում» հաղորդաշարը
     Անվանի կինոռեժիսոր և «Դիրքերում» հաղորդամն հեղինակ Արշակ Զաքարյանը, իր ֆեյսբուքյան էջում գրում է «5000 ֆեյսբուքյան ընկեր ունեմ մի քանի անգամ ավել էլ հետևողներ: ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴՐԱՆՔՈՎ եմ ձեզ դիմելու այսօր: Ինձ պետք է ձեր անաչառ կարծիքը: Պատասխանեք միայն ազնվորեն և առանց հաշվի առնելու որ ընկերներ ենք, ես հույս ունեմ որ եթե ոչ բոլորը ապա մեծ մասը կպատասխանեն: Ես ժամանակավոր կբացեմ նաև հետևորդների համար մեկնաբանելու հնարավորությունը: Ինձ անհրաժեշտ է իմանալ դիտու՞մ եք դուք «Դիրքերում» հաղորդաշարը, կարծու՞մ եք որ այն օգուտ տալիս է բանակին և հասարակությանը և կարծու՞մ եք որ այն պետք է շարունակվի թե ոչ: կրկնում եմ այս հարցումը զուտ իմ համար է, ոչ մի առիթ չկա հարցման համար, ուղղակի որոշում կայացնելու համար ձեր կարծիքը անհրաժեշտ է: Թող հավանության նշան դնեն միայն նրանք ովքեր դիտում են հաղորդաշարը, ուղղակի Like, թող մեկնաբանություններում + դնեն նրանք ովքեր կարծում են որ օգուտ է տալիս բանակ-հասարակություն կապին և թող ... նշան դնեն նրանք ովքեր կարծում են որ հաղորդաշարը պետք է շարունակել: Թող X դնեն նրանք ովքեր կարծում են որ պետք է դադարեցվի: Նախօրոք շնորհակալ եմ բոլորիցդ»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3151 | 0 | 0
Facebook