Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԵԾԵՐԸ ՀԱՎԱՏՔԻ ՄԱՍԻՆ

18:55, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2016 թ.
ՄԵԾԵՐԸ ՀԱՎԱՏՔԻ ՄԱՍԻՆ

Բլեզ Պասկալ՝ մաթեմատիկոս, ֆիզիկոս

Առանց Քրիստոսի վարդապետության, մարդիկ իրար կխժռեին, աշխարհը կվերածվեր դժոխքի ու կայլասերվեր:


     Ֆյոդոր
Դոստոևսկի՝ գրող

Տե՛ր իմ, այդ ի՜նչ գիրք է այդ Սուրբ Գիրքը, ինչպիսի՜ հրաշք ու ինչպիսի զորություն, որ նրանով տրված են մարդուն… Եվ որքան գաղտնիքներ կան նրանում լուծված ու հայտնված: Սիրում եմ գիրքն այս: Առանց Աստծո Խոսքի ժողովրդին կորուստ է սպասվում, քանզի հոգին փափագում է հենց այս Խոսքն ու ամեն գեղեցիկի ընկալումը:

Գալիլեո Գալիլեյ՝ գիտնական

Բնության արարչագործության մեջ Տեր Աստված իրեն հայտնում է մեզ ոչ պակաս հիացմունքի արժանի կերպով, քան Սուրբ Գրքի աստվածային խոսքերում:
    
    

Բենջամին Ֆրանկլին՝ ամերիկացի քաղաքական գործիչ

Աթեիստը դժբախտ երեխա է, ով ապարդյուն փորձում է համոզել ինքն իրեն, որ ինքը հայր չունի:
    
    

Իսահակ Նյուտոն՝ ֆիզիկոս

Աստվածաշունչն իր մեջ վավերականության ավելի շատ հատկանիշներ է կրում, քան ողջ աշխարհիկ պատմությունը:

Ժան Ժակ Ռուսո՝ փիլիսոփա, գիտնական

Խոստովանում եմ, որ Աստվածաշնչի մեծությունն ապշեցնում է ինձ, իսկ Ավետարանի սրբությունն ազդում է սրտիս: Սուրբ Գրքի համեմատ որքա՜ն չնչին են փիլիսոփայական երկերն իրենց ողջ փայլով հանդերձ:

Հնարավո՞ր է արդյոք, որ մեկ այլ ստեղծագործություն, այն էլ` սովորական մարդու ձեռքով գրված, այսքան կարճ ժամկետում այսպես փառավորվեր: Կարո՞ղ էր Նա, ում մասին պատմում են սրբազան գրքերը, հասարակ մարդ լինել:

Ի՜նչ հիասքանչ, ի՜նչ մաքուր է Նրա էությունը: Ի՜նչ առինքնող բարությամբ է համակված Նրա վարդապետությունը: Ի՜նչ վսեմ են Նրա օրենքները: Ի՜նչ խորին է Նրա խոսքերի իմաստությունը: Ի՜նչ խորաթափանց ու դիպուկ են Նրա պատասխանները: Սեփական կրքերի ինչպիսի՜ տիրապետում:
    
    

Ալեքսանդր Պուշկին՝ գրող

Կարծում եմ, որ մենք երբեք ժողովրդին Աստվածաշնչից ավելի լավ բան չենք տա… Նրանում է հնարավոր գտնել մարդկության ողջ կյանքը: Կրոնն է ստեղծել արվեստը, գրականությունը և յուրաքանչյուր մեծ արժեք՝ վաղնջական ժամանակներից ի վեր: Առանց կրոնի չէին լինի ո՛չ փիլիսոփայությունը, ո՛չ պոեզիան, ո՛չ բարոյականությունը: Անգլիացիները ճիշտ են, որ Աստվածաշունչը երեխաներին են տալիս: Իմ երեխաները… Իմ երեխաները ինձ հետ բնօրինակով Աստվածաշունչ են կարդալու: Աստվածաշունչը համաշխարհային է…

Ահա աշխարհի միակ գիրքը՝ նրանում կա ամեն բան…


    

Վալերի Բրյուսով, ռուս լեզվաբան

«Ազգ, որի քրիստոնեական հավատն այնքան հին է, ազգ, ով երես չի թեքել Քրիստոսից նույնիսկ ամենաուժեղ փոթորիկներից ու ամենադաժան հալածանքներից հետո, որի պամությունը գրեթե անվերջ տառապանք է, անկասկած, արժանի է ոչ միայն մեր կարեկցանքին, այլև մեր սիրուն»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7806 | 0 | 0
Facebook