Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿՈՆԿՐԵՏ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
22:20, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2016 թ.
ԿՈՆԿՐԵՏ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Էս տեսակ միակողմանի, անհավասար իրավահարաբերությունը, որը տեղիյա ունենում կառաՎԱՌՈՂ փոքրամասնության ու կառաՎԱՌՎՈՂ մեծամասնության մեջ, առնվազն սրիկաների ու նրանց ենթակաների փոխհարաբերություններ են։

Հավասարակշռություն չկա։

Մեծամասնության կողմից փոքրամասնականների առաջ նման տեսակ իրավահարաբերությունը երաշխավորումա մեծամասնության կողմից սրիկաներին հավերժ, միակողմանի ծառայություններ մատուցելը։
     Շատ են իշխանափոխության մասին խոսացողները, երազողները: Էդ խոսացողները բացի փողոց դուրս գալուց ոււ փողոցում 4 ժամ կանգնելուց ավել բան՝ չեն առաջարկել, որից ոչի՛նչ չի փոխվել: Նման ելույթները հոգեբանական տեսանկյունից նման են մասսայական ժամանցային միջոցառումներին, որդեղ պարպվումա մարդկանց էներգիան՝ զրո արդյունքներով:

Բայց, եթե գիդենք, թե իշխանությունների գլխավոր հենարանը որնա, ուրեմն գիդենք թե ինչի՛ դեմա պետք պայքարել:
     Ամեն մի կառավարիչ, մանավանդ, երբ էդ կառավարչին ներկայացնումա պետական իշխանություն կրող անձը, լավա հասկանում, որ մարդկանց մեծամասնությունը կառավարվումա վախի՝ հարկադրանքի ուժով: Սրիկաներին չենթարկվելը վախի հաղթահարման լավագույն ապացույցնա։

Մեզ կառավարող խաբեբա - սրիկաները՝ սկսած առաջին նախագահից, իշխանության էկան գաղափարական էն «հիմնավորմամբ», որ կան մենակ արտաքին թշնամիներ ու որ նրանց դեմ պետքա փաստորեն՝ ցմահ պայքարել։ Իրանց էդ սրիկաները պարզա, մոռացան նշել: Պետության պաշտպանական ֆունկցիայից օգտվելով իրանք բանակն ու ոստիկանությունը սարքեցին ժողովրդի արդարացի դեմ հանելու մշտական միջոցներից մեկը:

Հենց սրանց դեմ էլ պետքա պայքարել, կամ, համենայն դեպս, ռեալ սպառնալիք ստեղծել սրանց կազմաքանդման համար, որ վախեցողի դերում հանդես գան ոչ թե մեծամասնությւոնը, այլ՝ փոքրամասնությունը:
     Ժողովուրդը անզենա. սա պետքա լավ հասականա ցանկացած փողոցային պայքարի կոչ անող ՝՝ընդդիմություն՝՝: Դրա համար ժողովրդի ձեռում կա մի ուրիշ զենք՝ բոյկոտը:

Օրինակ, ի՞նչ կլինի, եթե զորակոչի հրամանին չենթարկվի երիտասարդությունը ու ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ձևով չներկայանա զինկոմիսարիատ: Քանի՞ հազար հոգու համար բանտ կսարքեն. տա՞ս հազար, քսա՞ն հազար... Ռեալ չի:
     Բայց սա կարա կազմակերպի մենակ ԻՍԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ։ Սա շատ պատասխանատու, լուրջ, դժվար ու քրտնաջան աշխատանքա, որի կազմակերպման համար պետքա ահագին չարչարվեն:

Մինչ օրս և ո՛չ մի քաղաքական կոչված ուժ նման նախաձեռնությամբ հանդես չի էկել, ինչը ապացուցումա մի ուրիշ ճշմարտություն, էն, որ չկա իսկական ընդդիմություն՝ գործող քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ։ Փոխարենը գոյություն ունեն ընդդիմության անվան ներքո հանդես էկող տարբեր կուսակցական անվանումներով կառավարող սրիկաներին սպասարկող, նրանց ենթարկվող ու ծախված խմբավորումներ։
     Արդյունքը։

Գործող բանակը կիմանա, որ իրանց փոխարինող համալրում չի սպասվում, հետևաբար մասսաներով կլքեն զորամասերը։ Ո՞վ կարա դեմները առնի։ Հազիվ թե 2 տարով զոռով զորամասեր խցկած զինվորները ավել ուզենան ծառայեն, մանավանդ էն դեպքում, երբ իմանան, որ իրանց փոխարինում չի սպասվում: Զորամասերում զինվոր չի մնա: Էս դեպքումա հնարավոր կանգնել գործող քրեական ռեժիմի ամորձիներին։

Բանակը շատ ցավոտ տեղա։ Պատահական չի, որ ՊՆ տեղակալները գեբեյշնիկներ են:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
    
     07.11.2016

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
1
3877 | 0 | 1
Facebook