Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՒՈՐՄԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ

sasun tevosyan
Հեղինակ`
sasun tevosyan
21:10, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2016 թ.
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՒՈՐՄԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ
     Հարգելի գործընկերներ, Հոկտեմբերի 21-ին ԱԻՄ-ն ազդարարեց, որ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին նախընտրելի է համարում մասնակցել Ժողովրդավարական դաշինքով (ԺԴ) ։ Ինչպէս ցոյց տուեցին Վանաձորի եւ Գիւմրու ընտրութիւնները Հայաստանի քաղաքացիներին նոր փորձութիւններ են սպասւում։ ԱԻՄ-ի պատկերացմամբ հարցերի հարցը Հայաստանում եղել է եւ մնում է իշխանութիւնը նրա օրինական տիրոջը՝ ժողովրդին յանձնելը։ Երբ այդ բնականոն նպատակի իրականացման ճանապարհին կան օրէնսդրօրէն (նաեւ սահմանադրօրէն) ստեղծուած խոչընդոտներ, միակ ելքը ժողովրդավարութիւնն անբեկանելի արժեք համարող ուժերի համախմբումն է։ ԱԻՄ-ը (չբացառելով այլ առաջարկների քննարումը) ԺԴ-ի ստեղծումը համարում իրավիճակը բարեփոխելու ամենակարճ, արդիւնաւետ եւ իսկապէս մեզնից ու միայն մեզնից կախուած ճանապարհը։ Ժողովրդավարական Դաշինք ստեղծելիս նախնական փոխադարձ համաձայնութեամբ այլ հարցերի վերաբերեալ տարաձայնութիւններին Դաշինքի մէջ մտնող ուժերը կանդրադառնան յետագայ խորհրդարանական գոծունէութեան ընթացքում։ Ներկայի կարեւորագոյն նոյնիսկ ռազմավարական խնդիրը մէկն է՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԱՐԴԱՐԱՄԻՏ ՈՒ ԱԶԱՏԱՄԻՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՄԻԱՒՈՐԵԼՈՎ ՍՏԱՆԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹԻՒՆ։ Այդ նպատակի իրականացման համար պէտք է դեռեւս մինչեւ ընտրութեան օրը հանրօրէն ընկալելի դարձնել ձեւաւորուած առաւելութիւնը եւ այն դարձնել համեմատաբար արդար ընտրութիւնների հենարան։ Մարդկանց քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքների հանրագումար, ազգային եւ պետական բոլոր խնդիրների լուծման ելակետ ժողովրդավարութիւնն այսօր նպատակ է, որը վաղը նաեւ կարեւորագոյն միջոց ու գործիք է դառնալու մեր հանրութեան առջեւ ծառացած խնդիրների լուծման եւ սպասուող մարտահրաւէրները դիմակայելու աշխատանքներում։
     Գլխաւոր խնդիրը քաղաքացիներին քաղաքական (պետութենական) գործունէութեամբ զբաղուելու միջավայրով ապահովելն է։ Սա ընդհանրական է բոլո րի՝ եւ աջերի, եւ ձախերի համար։ Բարի կամքի տէր մարդիկ անառողջ դրսեւորումների դէմ կարող են լաւագոյնս ընդվզելու հնարաւորութիւն ստանում համազգային ընտրութիւնների միջոցով։ Եղել են դէպքեր, երբ ԱԻՄ-ը տարբեր պատճառներվ չի մասնակցել «վիճահարոյց ընտրութիւններ» -ի, բայց հիմնական պատճառը եղել է այն, որ յաջողութեամբ չեն պսակուել իր բնոյթով ժողովրդավարական դաշինք ձեւաւորելու ճիգերը։ Փոքր դաշինքներով կամ միայնակ գնացածները լաւագոյն դէպքում ընդամենը մի քանի պատգամաւոր են ձեռք բերել։ Քանի որ ԱԻՄ-ի անցած ճանապարհը դարձել է բոլորի սեփականութիւնը, դա մեզ պարտաւորեցնում է կոչ անել բոլորին՝ ժամանակաւորապէս մոռանալ մեր տարաձայնութիւններն ու խնդիրները, որովհետեւ ունենք այդ ամենը անէացնող մի կարեւորագոյն նպատակ եւ խնդիր՝ ՓՐԿԵԼ ՄԵՐ ՏՈՒՆԸ՝ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ։ Ուրախալի է, որ այլ ուժեր նոյնպէս հրապարակաւ խօսում են անցեալում եղած ամեն բացասական բան մոռանալու եւ միասնաբար հանդէս գալու մասին։ Այս ընտրութիւնները կարելի է ազգային ազատագրական պայքարի հաւասարազօր բացառիկ միջոցառում դարձնել։ Դրա համար է առաջարկւում ընդգրկուն նպատակ-գաղափար-կարգախօսը՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ։
     Ոչ մէկից չի պահանջւում կեանքի ու մահուան կռուի մէջ մտնել։ Պէտք է պարզապէս աշխատել եւ աշխատել նպատակաուղուած։ Բոլորս էլ գիտենք, որ 17 թ.-ի ընտրութիւնները որեւէ բանով չեն տարբերուելու նախորդ «ընտրութիւններից», բայց գիտենք նաեւ, որ հատկապէս ազգային ազատագրական պայքարի փուլում են բոլոր քաղաքացիները մէկ բռունցք դառնում։ Մենք կարող ենք եւ պիտի առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները դարձնենք արմատական բարեփոխումների համազգային միջոցառումների նախաքայլ։ Առանձին ոչ մենք, ոչ էլ որեւէ այլ ուժ ոչինչ չի կարող փոխել, սակայն սկզբունք ու նուիրում ունեցող նոյնիսկ մի քանի ուժերի միաւորումը ՅԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ամեն ինչ է կարող։ Մենք սպասում ենք արձագանքի եւ հրաւէրի։ Սեպտեմբերի 21 նուաճած ժողովուրդը կարող է նաեւ ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԵՐՏԵԼ։
     ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈ ՐՀՈՒՐԴԻ անունից՝ Պարոյր Հայրիկեան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3647 | 0 | 0
Facebook