Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խնդրում ենք տարածել, եթե անգամ չեք կարող օգնել

Օգնենք
Մամուլի խոսնակ`
Օգնենք
12:49, հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2016 թ.
Խնդրում ենք տարածել, եթե անգամ չեք կարող օգնել
     Հրատապ: 2015թ. ծնված Սարգսյան Սևադան ունի շնչառական համակարգի խնդիրներ: Երեխան հունիսից առ այսօր ստացիոնար բուժվում է ՞Արաբկիր՞ Բժշկական կենտրոնում, ՞Թոքաբանական՞ բաժանմունքում: Սկզբից ուներ երկկողմանի թոքաբորբ, ինչն արդեն բուժվել է: Այժմ երեխայի մոտ բժիշկները կասկածում են ցիստիկ ֆիբրոզիս /Մուկովիսցիդոզ-շնչառական համակարգի խնդիր է/, ինչը պարզելու համար երեխային անհրաժեշտ է իրականացնելու գենետիկ հետազոտություն՝ Գենետիկայի կենտրոնում, պետք է անցնի ՞Քրտինքի թեստ՞ հետազոտության ՞Մուրացան՞ հիվանդանոցում, որպեսզի կարողանան ճիշտ ախտորոշեն առկա հիվանդությունը և որոշեն բուժման տարբերակը: Դրանք պետպատվերից դուրս են և բավականին գումար արժեն, ինչը Մարտունիում բնակվող 9 հոգանոց ընտանիքի համար մեծ հոգս է, որի հիմնական եկամուտը ՞Փարոս՞ ընտանեկան նպաստն է և երեխայի հորաքրոջ հաշմանդամության թոշակը: Սոցիալական աշխատողը ճշտել է բժիշկների հետ սույն հետազոտությունների արժեքը. 1.Գենետիկ հետազոտությունն արժե մոտ 40.000 դրամ, 2.՞Քրտինքի թեստ՞ հետազոտության արժեքն է մոտ 50.000 դրամ և 3.Ինհալացիա, որն արժե մոտ 35.000 դրամ, որպեսզի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երեխայի մայրը գնի և երեխան տանը օգտագործի, բուժվի: Ուստի երեխայի մայրը ՎՏԲ բանկում բացել է հաշվեհամարներ. ստացող՝ Սարգսյան Աիդա Սամվելի՝ AMD-16040076646700, USD-16040076646701, EUR-16040076646702, RUR-16040076646703
    
     Իսկ առձեռն փոխանցումների համար կարող եք պայմանավորվել երեխայի մոր՝ Աիդայի հետ՝ /077/95-80-81 համարով և այցելել ՞Արաբկիր՞ ԲԿ, Մամիկոնյանց 30, ՞Թոքաբանական՞ բաժանմունք, 1-ին հարկ, 108 պալատ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
45342 | 0 | 0
Facebook