Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշխատանքային այց Պորտուգալիայի դատական ուսումնառության կենտրոն

16:31, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2016 թ.
Աշխատանքային այց Պորտուգալիայի դատական ուսումնառության կենտրոն

Հոկտեմբերի 27-28-ը Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունն այցելեց Պորտուգալիայի դատական ուսումնառության կենտրոն: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Երվանդ Խունդկարյանը, խորհրդի անդամ Րաֆֆի Ասլանյանը, ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, պրոռեկտոր Էմիլ Ամիրխանյանը, Հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը, Գիտահետազոտական վարչության առաջատար մասնագետ Արմիդա Ոսկանյանը:
    

Երկօրյա այցի ընթացքում ակադեմիայի պատվիրակության անդամները հանդիպել են Պորտուգալիայի դատական ուսումնառության կենտրոնի տնօրեն, Պորտուգալիայի Գերագույն դատարանի դատավոր Ժուաու Մանուել դա Սիլվա Միգելի, Կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնի համակարգող, ավագ դատախազ Հելենա Լեյտաուի, Շարունակական ուսուցման տարածքային համակարգող, ավագ դատախազ Ժորժ Դիաս Դուարտեի, Վերապատրաստման բաժնի համակարգող, ավագ դատավոր Էդգար Լոպեզի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու կառույցների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ներկայացվել է դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներ կազմելու Պորտուգալիայի փորձը՝ հրապարակային մրցույթի անցկացումից մինչև ընդունելության ընթացակարգը, ինչպես նաև կազմակերպվող դասընթացները, փորձաշրջանի անցկացումը:
    

Արդարադատության ակադեմիայի պատվիրակության անդամները ծանոթացել են նաև Պորտուգալիայի դատավորների և դատախազների վերապատրաստման համակարգի առանձնահատկություններին՝ ուսուցման մեթոդաբանությանը, ուսումնամեթոդական նյութերին, հեռաուսուցման հնարավորություններին և այլն:
    

Հանդիպման մասնակիցները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր, առավելապես՝ ինչպես կարող է Պորտուգալիայի դատական ուսումնառության կենտրոնի փորձն օգտակար լինել Արդարադատության ակադեմիայի համար:
    

Աշխատանքային երկօրյա այցն իրականացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» համատեղ ծրագրի շրջանակում:

Աղբյուրը` www.justiceacademy.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2287 | 0 | 0
Facebook