Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վիկտորինա

Վանաձորի 11 ավագ դպրոց
Մամուլի խոսնակ`
Վանաձորի 11 ավագ դպրոց
13:03, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2016 թ.
Վիկտորինա

Վանաձորի պետական համալսարանի կենսաբանաքիմիական ֆակուլտետում արդեն ավանդույթ է դարձել մարզի և քաղաքի տարբեր դպրոցների աշակերտների այցը համալսարան, կազմակերպել և իրականացնել տարաբնույթ միջոցառումներ: Դրա վառ ապացույցն է հոկտեմբերի 25-ին կենսաբանաքիմիական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի դասախոս, ք.գ.թ., դոցենտ Ա. Ղազարյանի և Ալեքսանդր Գրիբոեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի ՝քիմիայի ուսուցչուհի Զինա Արաբաջյանի կողմից կազմակերպված Վիկտորինա մրցույթը, որին մասնակցում էին թիվ 11 ավագ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները:

Վիկտորինան ընթացավ բարձր մակարդակով աշակերտների ընդգծված ակտիվությամբ: Վիկտորինայի ժյուրիի անդամներն էին թիվ 11 ավագ դպրոցի կեսաբանության ուսուցչուհի Հ. Հովհաննիսյանը, նույն դպրոցի քիմիայի ուսուցչուհի Ն. Օհանյանը և քիմիայի ամբիոնի դասա­խոս Ռ. Դավիթավյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան, կ.գ.դ, դոցենտ Զ. Վարդանյանը: Նա նշեց, որ դպրոցների ուսուցիչները և բուհի ղեկավարությունը ամեն ինչ անում են և ջանք չեն խնայում աշակերտների գիտելիքների ամրապնդման համար, որի վառ ապացույցն է այսօրվա աշակերտների այցը մեր համալսարան:
     Վիկտորինայի ժամանակ զեկույցով հանդես եկավ կենսաբանաքիմիական ֆակուլտետի «Դեղագործական քիմիա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Նանե Պետրոսյանը «Հայկական այբուբենը և մետաղների հայկական անվանակարգումը» թեմայով:
     Վիկտորինա մրցույթի նպատակն էր նպաստել աշակերտների մոտ բնագիտական գիտելիքների զարգացմանը և ամրապնդմանը, խորացնել աշակերտների բնագիտական գիտելիքների կարողությունները և ճանաչողական հմտությունները:
     Վիկտորինա մրցույթին հաջորդեց հետաքրքրաշարժ փորձերը, որոնք կատարեցին կենսաբանաքիմիական ֆակուլտետի «Դեղագործական քիմիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Ինեսա Հովհաննիսյանը, Անի Մարուքյանը, «Դեղագործական քիմիա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ Սվետլանա Մարկոսյանը և Աշոտ Հայրապետյանը:

Այսօրինակ համագործակցությունը մեծ հնարավորություն է տալիս դպրոցականներին տեխնիկապես հարուստ լաբորատորիաներում իրականացնել դիտարժան փորձեր: Աշակերտները մեծ ոգևորությամբ հետևում էին փորձերի ընթացքին. շատերի համար դա քիմիայի առաջին փորձն էր. նման հնարավորությունը դպրոցում չկա:

Աշակերտների ոգևորությունը մեծ էր: Քիմիայի ուսուցչուհի Զ. Արաբաջյանը շնորհակալություն հայտնեց դասախոս Ա. Ղազարյանին՝ հոգատար վերաբերմունքի և համագործակցության համար:


    
Աղբյուրը` vanadzor11
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3026 | 0 | 0
Facebook