Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հերթական հաղթանակը

Վանաձորի 11 ավագ դպրոց
Մամուլի խոսնակ`
Վանաձորի 11 ավագ դպրոց
12:58, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2016 թ.
Հերթական հաղթանակը
     2016թվ հոկտեմբերի 29-ին Երևանում ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանում կայացավ հերթական Դատախաղը, որը կազմակերպվել էր «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ: Մեր դպրոցի թիմը, որում ներկայացված էին 10-12-րդ դասարանների 5 աշակերտներ / Էրիկ Ասլանյան, Նարե Կոստանդյան, Մերի Մարանդյան, Էդուարդա Մարկոսյան, Արեն Խարազյան), Դատախաղին ներկայացան որպես Դատախազական թիմ և դժվարին պայքարում հաղթեցին Փաստաբանական թիմը ներկայնացնող Գյումրիի թիմին: Հաղթանակը թիմի անդամների և նրանց՝ խաղին պատրաստած փորձագետ Տաթևիկ Մանուկյանի լավ աշխատանքի արդյունքն էր: Նոյեմբերին կրկին Երևանում, այս անգամ ՀՀ Վճռաբեկ դատարանում կկայանա Դատախաղի III փուլը, որում էլ կորոշվի վերջնական հաղթողը: Մեր պատանի իրավագետների թիմն այս անգամ կպայքարի Ապարանի ավագ դպրոցի թիմի հետ:
     Շնորհավորում ենք մեր թիմին և նրանց մաղթում նոր վերելքներ և հաղթանակներ:
Աղբյուրը` vanadzor11
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1839 | 0 | 0
Facebook