Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևանի և Մոսկվայի միջև զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
18:00, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
Երևանի և Մոսկվայի միջև զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին, ներկայացրել է դեպի Երևան զբոսաշրջության զարգացմանն ուղղված քաղաքային իշխանության կողմից տարբեր կառույցների հետ տարվող ծրագրային աշխատանքները, որոնք իրենց դրական արձագանքն ու գնահատականն են գտնում նաև միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից:

#ՄարիաԲարաղամյան. «Արևային Երևանն այսօր տարբեր երկրների բազմաթիվ զբոսաշրջիկների համար նախընտրելի ուղղություն է: Այդ մասին է փաստում նաև վերջերս «Սվյազնոյ թրեվել» առցանց ծառայության կողմից անցկացված հետազոտությունը, ըստ որի Երևանը որպես ամենանախընտրելի ուղղություն առաջին տեղում է: Վստահ եմ, որ այս հանդիպումը մեր երկու քաղաքների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման ևս մեկ խթան կհանդիսանա և կնպստի առաջիկայում երկու քաղաքների միջև զբոսաշրջային կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1624 | 0 | 0
Facebook