Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մոսկվայի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում քննարկվել են Երևանի և Մոսկվայի զբոսաշրջության զարգացման հեռանկարները

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
17:54, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
«Մոսկվայի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում քննարկվել են Երևանի և Մոսկվայի զբոսաշրջության զարգացման հեռանկարները

Երկու մայրաքաղաքների միջև զբոսաշրջության զարգացմանն ուղղված կլոր սեղան է անցկացվել Մոսկվայի տանը՝ «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում:
     Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչ Մեխակ Ապրեսյանը, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ինչպես նաև երևանյան զբոսաշրջային ինդուստրիայի ներկայացուցիչները:

Կլոր սեղանի ընթացքում ներկայացվել են Մոսկվայի և Երևանի զբոսաշրջային, ինչպես նաև զբոսաշրջային կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները, նաև Հայաստանը որպես արդի ուղղություն ռուսական շուկայում և համատեղ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1590 | 0 | 0
Facebook