Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իսահակյանը բանաստեղծականացված Հայաստանն է

17:14, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
Իսահակյանը բանաստեղծականացված Հայաստանն է

Հնչեց Ավ. Իսահակյանին նվիրված տասնօրյակի վերջին ակորդը:

Տասը օր շարունակ Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների

շուրթերին մեծ Վարպետի խոսքն ու զրույցն էր. գրական ցերեկույթ էր

10- րդ դասարանում: «Վիթխարի է Իսահակյանը, դժվար է ընդգծել նրա

մեծությունը, նա պոեզիայի հսկաներից է, նորագույն հայ գրականու-

թյան Արարատը» , -ներածականում նշեց հ. լեզվի և գրականության

ուսուցչուհի Կ. Շատոյանը: Մեր գրականության հավերժ շողշողացող

բովանդակությունն են եղել անշեջ ծարավը, պայքարը, հայրենասի-

րությունը, ինչը արտացոլվել է Իսահակյանի գրական ժառանգության

մեջ»: Ապա աշակերտները ասմունքեցին, հիշեցին օտար և հայ դասական

հեղինակների բնութագրությունները, հնչեցին երգեր` նշխարի պես սուրբ

«Մաճկալ ես» , «Քնքուշ լուսնի շուշան փոշին ...» , «Սիրեցի, յարս տարան» ,

որոնց մեղեդիները հոսել էին Իսահակյանի բանաստեղծական հզոր ակունքներից: Անբացատրելի հմայիչ էր Վարպետը՝ իր պայծառ թախիծով, բանաստեղծական պատկերների լուսավոր աշխարհով, ուր արևը մայր չի մտնում...

Եվ որպես հավաստումը մեծ քնարերգուի անկրկնել ստեղծագործության`

տրվեց Վարպետի գնահատանքը` Իսահակյանը բանաստեղծականացված

Հայաստանն է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2612 | 0 | 0
Facebook