Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի պատվիրակության ղեկավարների հետ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
13:22, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի պատվիրակության ղեկավարների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի և Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը։
     Բարձր գնահատելով երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական սերտ կապերն ու գործընկերային հարաբերությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է երկուստեք հարաբերությունների խորացման և ամրապնդման կարևորությունը՝ նկատելով, որ «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների անցկացումը ևս մեկ հնարավորություն է` քննարկելու երկու մայրաքաղաքների միջև իրականացվող ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:
     «Երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության շրջանակում իրականացվել և իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք աչքի են ընկնում արդյունավետությամբ: Այդ ամենն իր հերթին նպաստել է Երևան-Մոսկվա գործնական կապերի ամրապնդմանը, և համոզված եմ, որ ձևավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը: Ու վստահ եմ, որ համատեղելով մեր ուժերը, նոր որակ կհաղորդենք երկու մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
     Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինն ու Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը նախ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ջերմ ողջույններն են փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ընդգծելով, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ փոխգործակցությունը, և վստահեցրել են, որ այն էլ ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական են:
     «Հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի: Դա նպաստել է, որ մենք այսօր ունենանք ոչ միայն գործընկերային, այլև ջերմ բարեկամանական հարաբերություններ: Եվ մենք նույնպես վստահ ենք, պարոն քաղաքապետ, որ երկու մայրաքաղաքների գործընկերային հարաբերությունները հետզհետե կզարգանան ու կընդլայնվեն համագործակցության ուղղությունները: Պետք է առանձնակի կարևորեմ նաև Երևանում Մոսկվայի և Մոսկվայում Երևանի օրերի անցկացումը. այս նախաձեռնությունն իսկապես սիրված և սպասված է դարձել երկու մայրաքաղաքների բնակիչների համար», -նշել է Սերգեյ Չերյոմինն ու շնորհակալություն հայտնել Երևանում Մոսկվայի օրերի բարձր մակարդակով անցկացման համար:


    


     Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1603 | 0 | 0
Facebook