Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի՞թե «մարմնավաճառությունն աշխարհի ամենահին մասնագիտությունն է»: Արդյո՞ք այդպես է, և ո՞վ է դրա «կնքահայրը»

21:29, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Մի՞թե «մարմնավաճառությունն աշխարհի ամենահին մասնագիտությունն է»: Արդյո՞ք այդպես է, և ո՞վ է դրա «կնքահայրը»

Հազարավոր տարիներ ի վեր մարդիկ սեռական ծառայության համար վճարել են՝ փող կամ գույք: Հին կտակարանում շատ իսրայելցիներ մեծաթիվ հարճեր են ունեցել, որոնք կարող են դիտարկվել որպես մարմնավաճառուհիներ: Սողոմոն թագավորը յոթ հարյուր կին ու երեք հարյուր հարճ է ունեցել:


     «Մարմնավաճառությունն աշխարհի ամենահին մասնագիտությունն է» արտահայտությունը ծնունդ է առել 1888-ին: Մեզ քաջ հայտնի «Մաուգլի» -ի հեղինակը՝ անգլիացի գրող Ռեդյարդ Կիպլինգը, 1888-ին «Քաղաքի պարսպի վրա» վերնագիրը կրող նովել է հրատարակում, որն սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Լալուն աշխարհի ամենահին մասնագիտություն է կիրառում»: Կիպլինգն այս նովելում նկարագրում է, թե ինչպես հնդիկ կուրտիզանուհի Լալուն խաբում է բրիտանացի մի սպայի, որպեսզի ազատի մի քաղբանտարկյալի: Բայց երբ տասը տարի անց Կիպլինգի այս ստեղծագործությունը վերահրատարակվում է ԱՄՆ-ում, ժամանակի հայտնի քննադատ Մաթսոնը հարկ է համարում անդրադառնալ վերոհիշյալ արտահայտությանը և ընդգծել, որ մարմնավաճառությունը մասնագիտություն համարելը պարզապես երեսպաշտություն է: Դժվար է հասկանալ՝ Կիպլինգը հեգնո՞ւմ է մարմնավաճառուհիներին, թե՞ քննադատում է բրիտանական գաղութային պաշտոնյաներին՝ Բրիտանական կայսրության պրոֆեսիոնալ բյուրոկրատներին: Մարմնավաճառության՝ Կիպլինգի նկարագրությունն իսկ շատ տարտամ է: Հստակ է միայն այն, որ Կիպլինգի արտահայտությունն ուղղակի հայհոյանք է, որը տարածել են թերթերը: Մեկ այլ քննադատ՝ Սթեֆան Փրիանը, հետևյալն է գրել. «Ասում են, թե մարմնավաճառությունը աշխարհի ամենահին մասնագիտությունն է: Իրողությունն այն է, որ մարմնավաճառներն իրենց վիճակի այսօրինակ բնութագրումը պարզապես խարան են համարում, որովհետև «մասնագիտություն» ասածը բոլորովին այլ ընթացք է բովանդակում»:

Ոմանք, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար, Կիպլինգի արտահայտությունը համատեքստից կտրեցին, որպեսզի ընդգծեն, թե մարմնավաճառներն այդ գործում մասնագիտացած կանայք են: Ուրիշներն էլ ասում էին, թե անիմաստ է հաղթել մարմնավաճառությանը, քանի որ այն աշխարհի ամենահին մասնագիտությունն է, և որ անհնար է մարդու բնույթը փոխել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3530 | 0 | 0
Facebook